486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մտադիր է համագործակցություն հաստատել Եվրոպական դատարանի հետ
15:04
23 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մտադիր է համագործակցություն հաստատել Եվրոպական դատարանի հետ։

Ինչպես ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, նոյեմբերի 6-7-ը Ստրասբուրգում, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հրավերով, տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանների ազգային ինստիտուտների ղեկավարների հանդիպում, որտեղ քննարկվել է համագործակցության նոր ձևաչափը։

«Հանդիպման հիմնական նպատակը հանձնակատարի և անդամ-երկրների մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտների միջև մշտական համագործակցության նոր ձևաչափի ստեղծումն էր, ինչը թույլ կտա մարդու իրավունքների ազգային պաշտպաններին՝ մասնակցել Եվրոդատարանին հասցեագրված գործերի ուսումնասիրության գործընթացին», - ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, հանդիպմանը քննարկվում էր այն հարցը, որ մի քանի գործեր քննարկվեն երկրի ներսում՝ մարդու իրավապաշտպանների ազգային ինստիտուտների մակարդակով և այդպես թեթևացնել Եվրոդատարանի աշխատանքը։ «Սա համագործակցության նոր ձևաչափ է, որի առնչությամբ դեռևս որոշում չկա», - ասաց մարդու իրավունքների պաշտպանը։

Հարությունյանը տեղեկացրեց, որ մտադիր է քննարկումներ կազմակերպել Հայաստանի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների նախագահների, արդարադատության նախարարի հետ, իսկ այնուհետև առաջարկություններ ներկայացնել հանձնակատարին։

«Ըստ էության, սա քաղաքական որոշում է, որը կամրապնդի ԵԽ ինստիտուտի հետ համագործակցությունը։ Միշտ այն բանի կողմնակիցն եմ եղել, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտները հնարավորինս շատ հարցեր լուծեն», - ասաց մարդու իրավունքների պաշտպանը։

Հարությունյանի կարծիքով, դա թույլ կտա ոչ միայն վերականգնել իրավունքները երկրի ներսում, այլև ամրապնդել իշխանությունների հետ քաղաքացիների կապը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։