486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ամենաշատ բողոքները ստացվում են ոստիկանության դեմ
14:13
23 Նոյեմբերի 2007

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ամենաշատ բողոքներ ստացվում են  ոստիկանության դեմ։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ ամփոփելով գրասենյակի աշխատանքի տասը ամիսների արդյունքները։ Նրա խոսքերով, բողոքների թվով առաջին տեղը զբաղեցնում է ոստիկանությունը, երկրորդը՝ դատարանները, երրորդը՝ դատախազությունը և չորրորդը՝ քաղաքապետարանը։  

Հարությունյանի ներկայացրած վիճակագրության համաձայն, մարդու իրավունքների գրասենյակ ստացված 879 գրավոր դիմում-բողոքներից 118 ուղղված են ոստիկանության դեմ, 116-ը՝ դատարանների դեմ, 82-ը՝ դատախազության դեմ, 74-ը՝ Երևանի քաղաքապետարանի դեմ։

«Ոստիկանության դեմ միշտ բողոքները շատ են եղել, պարզապես առաջին անգամ  է ոստիկանությունը հայտնվում առաջին տեղում», - ասաց Հարությունյանը։ Նա նշեց, որ դժգոհ է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի ավելացմամբ։ «Իհարկե, իրավապահ մարմինների հետ մեր համագործակցության արդյունքում որոշ մարդիկ աշխատանքից հեռացվեցին, մյուսները տուգանվեցին, սակայն, այնուամենայնիվ, ոստիկանությունը պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի բացառի բռնության դեպքերը այս համակարգում», - ասաց պաշտպանը։

Նրա խոսքերով, քիչ չեն դեպքերը, երբ իրավապահ մարմինները կատարել են իրենց պարտականությունները՝ մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունից հետո։ Միաժամանակ Հարությունյանը նշեց դատարանների և քաղաքապետարանի դեմ բողոքների կրճատման դրական միտումը։ «Դա նշանակում է, որ այս կառույցները արձագանքել են և համապատասխան միջոցներ են ձեռնարկել, և այդ պատճառով բողոքների թիվը կրճատվել է», - ասաց Հարությունյանը։

Բացի այդ, նա ավելացրեց, որ դատարանն ու քաղաքապետարանն ունեն հատուկ ներկայացուցիչներ, որոնք աշխատում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և օպերատիվ կերպով արձագանքում են ստացված բողոքներին։

Տասը ամիսների ընթացքում մարդու իրավունքների ինստիտուտ է դիմել 5044 մարդ, իսկ բողոք-դիմումները թիվը եղել է 3130։ Հաշվառու ժամանակահատվածում դրական որոշում է ստացել 77 բողոք, ինչի արդյունքում վերականգնվել են 320 քաղաքացիների խախտված իրավունքները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։