480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններին «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդի թեկնածության առաջադրման հարցը կորոշվի դեկտեմբերի 3-ին
13:33
23 Նոյեմբերի 2007

Հայաստանի նախագահական ընտրություններին «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջադրման հարցը կորոշվի դեկտեմբերի 3-ին`  կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ։

Այս մասին ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Օրինաց Երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը։

«Այսպիսով, «Օրինաց Երկիր» կուսակցությունը մտադիր չէ միավորվել Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ և պատրաստվում է նախագահական ընտրություններին առաջադրել իր սեփական թեկնածուին», - պարզաբանեց նա։

«Նախընտրական պայքարում իր շուրջ միավորվելու և ընտրական օրինախախտումների դեմ պայքարի օրենսդրության բարեփոխման մասին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը քննարկվել է նախօրեին՝ կուսակցության քաղխորհրդի նիստի ժամանակ», - ասվում է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նիստի ընթացքում նշվել է, որ «Օրինաց Երկիր» կուսակցության վարչությունն արդեն ընդունել է երկրի նախագահի պաշտոնում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջադրման մասին համապատասխան որոշումը, ինչի մասին հայտարարվել էր մեկ ամիս առաջ։

Միաժամանակ քաղխորհուրդը կարևորել է Արթուր Բաղսարյանի շտաբի և ընդդիմադիր այլ թեկնածուների, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի միջև կապերի և համագործակցության հաստատումը՝ արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և ընտրական խախտումների դեմ պայքարելու նպատակով։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։ Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։

Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին հայտարարել են մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ Հայոց համազգային շարժումը (որի առաջնորդն էր Տեր-Պետրոսյանը 90-ական թթ.-ին), Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցությունը, Հայաստանի լիբերալ-առաջադիմական կուսակցությունը և «Ազատություն» կուսակցությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։