481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
12:02
23 Նոյեմբերի 2007

Նոյեմբերի 27-28-ը Երևանում տեղի կունենա «Հիշողությունից հիշատակում» խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամիլիրի բացման 40-ամյակին։

Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսում տեղեկացրել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, միջոցառմանը հրավիրված են արտասահմանյան մասնագետներ, մասնավորապես, Գերմանիայից և  Ճապոնիայից։

Նրա խոսքերով, գիտաժողովի հիմնական թեմաները կլինեն՝ «Հիշողության պահպանման և փոխանցման խնդիրները», «Մշակութային հուշարձանները և դրանց ոչնչացումը», «Թանգարանային ցուցադրությունների փոփոխությունը՝ հաշվի առնելով ժամանակի գործոնը» և «Հիշողությունը որպես ֆենոմեն»։

«Գիտաժողովին կներկայացվեն տեղեկություններ այն մասին թե, ինչպես է ժամանակակից հասարակությունն ընկալում Ճապոնիայի ատոմային ռմբակոծության զոհերի հուշարձանները և ինչպես է փոխվել Գերմանիայի  ֆաշիստական ռեժիմի նկատմամբ հասարակական ընկալումը», - ասել է նա։

Գիտաժողովի կազմակերպման համար Հայաստանի կառավարությունը Հայոց Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտին հատկացրել է 6,2 միլիոն դրամ (շուրջ 20 հազ. դոլար)։

Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը կառուցվել է 1967 թ.-ին՝ Երևանի Ծիծեռնակաբերդ բլրի վրա՝ ճարտարապետներ Քալաշյանի և Մկրտչյանի նախագծով։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: