478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տասներորդ հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 15 միլիոն դոլար
11:23
23 Նոյեմբերի 2007

Ըստ նախնկական տվյալների, Լոս-Անջելեսում անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տասներորդ՝ հոբելյանական հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է շուրջ 15 միլիոն 275 հազ. ԱՄՆ դոլար։

Այսպիսով, արդարացվեցին միջոցառման կազմակերպիչների սպասումները, որոնք հուսով էին այս տարի գերազանցել անցյալ տարվա ֆինանսական ցուցանիշները (13,7 միլիոն դոլար)։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից, տասներորդ ավանդական հեռուստամարաթոնին բացի Հայաստանի և Ղարաբաղի քաղաքացիներից, ակտիվ մասնակցում էին նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի բնակիչները։ Մամուլի ծառայության աշխատակիցը նշեց, որ այս համահայկական ակցիայի մասնակիցների ընդհանուր թիվը դեռևս ճշտվում է։

««Հայաստան» հիմնադրամի երևանյան գրասենյակում մենք ողջ գիշեր զանգեր էինք ընդունում արտասահմանից, մասնավորապես, Ռուսաստանից, Ուկարինայից, Հոլանդիայից, Բելգիայից և այլ երկրներից»,- ավելացրեց նա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տասներորդ հեռուստամարաթոնը տեղի ունեցավ Լոս-Անջելեսում՝ նոյեմբերի 22-ին՝ տեղի ժամանակով 8։00-ից մինչև 20։00 (Երևանի ժամանակով՝ հինգշաբթի 20։00-ից մինչև ուրբաթ առավոտյան 8։00)։

Տասներկուժամյա հեռուստամարաթոնը հեռարձակվում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, ակցիան վերահեռարձակվում էր նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի երկրներում։

Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված նվիրատվությունները կուղղվեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գյուղական համայնքների զարգացմանը։ «ՎՏԲ-Հայաստան» բանկի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել հիմնադրամի հաշիվների վրա դրամական փոխանցումներ՝ առանց միջնորդավճարի։

Հեռուստամարաթոնին նախորդող հեռախոսամարաթոններն անցկացվել են նոյեմբերի 14-16-ը՝ Հայաստանում, 15-18-ը՝ Եվրոպական երկրներում և Արգենտինայում։ Հեռախոսամարաթոնների արդյունքում հավաքվել է 1 միլիոն 400 հազ. եվրո և 250 հազ. դոլար։

Միջոցների հավաքման ռեկորդային թիվ է արձանագրվել 2006 թ.-ին, երբ «Արցախի վերածնունդ» ծրագրի իրականացման համար հավաքվել էր 13,7 միլիոն դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված165 միլիոն դոլարի ծրագրեր։

Մանսավորապես, հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463 կմ  ճանապարհ, 211 կմ ջրատար, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: