485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունը ավարտել է Իրանից թմրանյութերի անօրինական ճանապարհով Հայաստան տեղափոխելու փաստով հետաքննությունը
20:03
22 Նոյեմբերի 2007

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ավարտվել է իրացնելու և գործածելու նպատակով Իրանի Իսլամական  Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոց, մաքսանենգ ճանապարհով, Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին 2004- 2007թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունից իրացնելու, ինչպես նաև գործածելու նպատակով ապօրինաբար ձեռք է բերել և պահել  առանձնապես խոշոր չափի «ափիոն»  տեսակի թմրամիջոց,  խոշոր չափի «հաշիշ» տեսակի թմրամիջոց, «տրամադոլ» և «դիազեպամ» տեսակի հոգեներգործուն նյութեր, որոնք մաքսային հսկողությունից թաքցնելով՝ տեղափոխել է  Հայաստանի Հանրապետություն:

Բացի այդ, 2007թ. փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում գործածելու և իրացնելու ուղղակի դիտավորությամբ, նա Իրանի մի քաղաքացուց թմրանյութեր է գնել արդեն Երևանում։ Թմրամիջոցների մի մասը վաճառել է, մյուս մասն օգտագործել է ինքը։

2007թ. մայիսի 6-ին «Մազ» մակնիշի ավտոմեքենայի (որի վարորդն էր կասկածյալը) զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մաքսանենգ ճանապարհով, իրացնելու ուղղակի դիտավորությամբ ԻԻՀ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխած առանձնապես խոշոր չափի՝ 300.3 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, խոշոր չափի՝ 7.3 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց, խոշոր չափի՝ 37 դեղահատ՝ 3.7 գրամ «տրամադոլ», և 12 դեղահատ՝ 0.12 գրամ «դիազեպամ» տեսակի հոգեներգործուն նյութեր:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի անօրինական շրջանառություն՝ խոշոր կամ առավել խոշոր չափերի վաճառք իրականացնելու նպատակով) , 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 215-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների և հոգեմետ դեղերի անօրինական վաճառք), 268-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի անօրինական շրջանառություն՝ առանց խոշոր կամ առավել խոշոր չափերի վաճառք իրականացնելու նպատակի),  271 հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների օգտագործում՝ առանց բժիշկի թույլտվության)։  

 

Այս գործով մեղադրանքներ են ներկայացվել ևս 4 անձանց։ Քրեական գործը ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։