483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀԸԲՄ-ից նվեր է ստացել 10 հազ. դոլար արժողությամբ տեխնիկա
19:56
22 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդհանուր բարեգործական միությունը (Armenian General Benevolent Union –AGBU) Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին որպես նվեր հանձնել է մոտ 3,3 մլն. դրամ (ավելի քան 10 հազ. դոլար) արժողությամբ ժամանակակից տեխնիկա։ 

Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՀԸԲՄ մասնաճյուղի նախագահ Աշոտ Ղազարյանը, համակարգչային տեխնիկան իր գործնական կիրառությունը կգտնի թանգարանի գործունեության մեջ։ Նա հիշեցրեց, որ թանգարանի շենքը կառուցվել է ՀԸԲՄ միջոցներով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ։

Նա նշեց, որ ՀԸԲՄ-ն ոչ միայն կառուցել է թանգարանի շենքը, այլև ապահովում է այն անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով։ Ըստ նրա, կարևոր է, որպեսզի եղած փաստաթղթերը թվայնացվեն և հուսալի պահպանվեն։

Նա ընդգծեց, որ ՀԸԲՄ-ն հետևողական է լինելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցելու հարցում։

Իր հերթին թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ տրամադրված տեխնիկան թույլ կտա իրականացնել իր ղեկավարած հաստատության զարգացման հայեցակարգը։

«Մենք դիմել ենք ՀԸԲՄ-ին՝ ներկայացնելով Թանգարան-ինստիտուտի զարգացման հայեցակարգը։ Պետք է նշել, որ առանց տեխնիկական և նյութական աջակցության այս ծրագիրը հնարավոր չէր լինի իրագործել»,- ասաց նա։

Դեմոյանի խոսքերով, համակարգչային և ժամանակակից մյուս տեխնիկան կգործարկվի Թանգարան-ինստիտուտի միասնական ցանցի և էլեկտրոնային գրադարանի ստեղծման գործում, թանգարանային ֆոնդի թվայնացման աշխատանքներում։ «Դա թույլ կտա թվայնացված տեղեկատվությունը պահել բարձրորակ կրիչների վրա»,- նշեց նա։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։