485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Անհրաժեշտ է վերականգնել հասարակական կազմակերպությունների ավանդական ներկայությունը ՀՀ խորհրդարանի քննարկումների ժամանակ. փորձագետ
19:39
22 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Անհրաժեշտ է վերականգնել հասարակական կազմակերպությունների ավանդական ներկայությունը ՀՀ խորհրդարանի քննարկումների ժամանակ, կարծում է «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը։

Հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ նախկինում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների քննարկումներին պարտադիր կերպով հրավիրվում էին այն հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված էր ընտրական գործընթացների հետ։

«Նախկինում հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև  արտախորհրդարանական կուսակցությունները լիակատար իրավունք ունեին ներկա գտնվել Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություներ և լրացումներ կատարելու քննարկումներին։ Կազմակերպվում էին բավականին հետաքրքիր բանավեճեր և լսվում էին բոլոր առաջարկությունները»,- նշեց Համբարձումյանը։

Նա ընդգծեց, որ այսօր հասարակական կազմակերպությունները լիովին զրկված են այս իրավունքից և առաջարկեց վերականգնել «հին ավանդույթը»։

«Իսկ հիմա փոխանակ վերջին քննարկումներին մասնակցելու, մենք ընդամենը հանդիպեցինք առանձին խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Որոշ որոշումներ մենք ընդունել էինք, սակայն դրանք որևէ կերպ չարտացոլվեցին Ընտրական օրենսգրքում»,- ասաց «Ընտրությունը քոնն է» կազմակերպության նախագահը։

Իր կողմից Տարածաշրջանային զարգացման Transparency International կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Ամալյա Կոստանդյանն ասաց, որ փոփոխությունների քննարկումները թափանցիկ և լայնամասշտաբ չէին, իսկ հասարակական կազմակերպություններն ընդհանրապես հնարավորություն չունեցան դրանց մասնակցելու։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  նոյեմբերի 17-ին ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ Ընտրական Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական Դատարանի մասին», «Հեռուստատեսության և Ռադիոյի մասին», «Իրավական ակտերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքները: 

Փոփոխությունների համաձայն, մեծացվում են քաղաքացիների ընտրական իրավունքնեը։ Մասնավորապես, իրենց գրանցման վայրից քվեարկության օրը բացակայող քաղաքացիները իրավունք են ստանում քվեարկել ըստ գտնվելու վայրի։ 

Ինչպես հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, փոփոխությունների հիմնական նպատակն է վերացնել այն թերությունները, որոնք հայտնաբերվել էին մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ և նախագահական ընտրությունների շեմին  կատարելագործել ընտրական օրենսդրությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։