478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է «ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը իրականացնելու հիմքերը և ճանապարհները» կոնֆերանսը
19:14
22 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Երևանում մեկնարկեց «ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը իրականացնելու հիմքերը և ճանապարհները» խորագրով կոնֆերանսը։

Ինչպես կոնֆերանսի բացման ժամանակ հայտարարեց պատմաբան և հասարակական գործիչ Ռաֆայել Համբարձումյանը, միջոցառումը նվիրված է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի (այդ վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը) իրագործման համար բարենպաստ աշխարհաքաղաքական պայմանների ուսումնասիրությանը։

«Մինչև օրս բոլորը շեշտադրում էին պատմությունը՝ միանգամայն  մոռանալով հիմնախնդրի իրավական կողմը։ Իմ կարծիքով, բոլոր հիմքերը կան, որպեսզի Թուրքիայի հետ խնդրահարույց հարցերը քաղաքական հարթությունից տեղափոխվեն իրավական հարթություն»,- հայտարարեց նա։

Նրա խոսքերով, հայ ժողովուրդը պետք է իմանա իր իրավունքների մասին և հասնի դրանց իրագործմանը, առավել ևս, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ մեխանիզմները։

Իր հերթին ՀՅԴ քաղաքական հարցերի և «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց, որ գոյություն ունի իրավական փաստաթղթերի մի ամբողջ շարք, որը ճանապարհ է բացում դեպի ՄԱԿ-ի միջազգային դատարան։

«Վուդրո Վիլսոնի փաստաթուղթը պահպանել է իր իրավական ուժը մինչև օրս, քանի որ իրավարար վճիռը վերանայելու դատական գործընթաց չի եղել, այն նաև վաղեմության ժամկետ չունի»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ միանգամայն իրական է ՄԱԿ-ի դատարանի միջոցով հասնել այն բանին, որ իրավարար վճռի կարգավիճակը հաստատվի և դրա միջոցով վերականգնվեն հայերի իրավունքները Արևմտյան Հայաստանում։

Բացի այդ, Մանոյանը նշեց, որ Վիլսոնի իրավարար վճռի իրագործումը նախադրյալ կդառնա Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու համար։

Նա համոզված է, որ Թուրքիայում արդեն նկատվում է Սևրի համախտանիշը, իսկ դա նշանակում է, որ գործող սահմանների օրինականությանը վստահություն չկա։ Հայկական և քրդական  տարածքները վաղ թե ուշ հեռանալու են Թուրքիայից։

Մանոյանի կարծիքով, դա կարող է տեղի ունենալ ինչպես ՄԱԿ-ի միջազգային դատարանի, այնպես էլ հենց Թուրքիայում ազգամիջյան հակամարտությունների միջոցով։ «Մենք պետք է պատրաստ լինենք վերցնելու այն, ինչը պատկանում է մեզ»,- ընդգծեց ՀՅԴ քաղաքական հարցերի և «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրենը։

Կոնֆերանսին մասնակցում են պատմաաբններ, քաղաքագետներ, դիվանագետներ և իրավագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Որպես պատվավոր հյուրեր՝ ներկա են Ճապոնիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների ներկայացուցիչներ։

Կոնֆերանսի կազմակերպիչներն են՝ «Մամիկոնյան-Տարոնականների ուխտ» միությունը, ՀՀ ԳԱԱ-ն, Գրողների միությունը, Կինեմատոգրաֆիստների միությունը, Հայաստանի ճարտարապետների միությունը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը, Արևմտյան Հայաստանի միությունը։ Կոնֆերանսի կազմակերպմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կառավարությունը։

Թուրքիայի և համաշխարհային պատերազմում հաղթած երկրների միջև Սևրի պայմանագիրը կնքվել է 1920թ. օգոստոսի 10-ին։ Հայաստանի անունից պայմանագիրը ստորագրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ավետիս Ահարոնյանը։ Սևրի պայմանագրի 80-93 հոդվածները վերաբերում էին Հայաստանին։ Սուլթանական Թուրքիան ստիպված էր Հայաստանը ճանաչել որպես «ազատ և անկախ պետություն»։

Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի կազմի մեջ մտնում էին գրեթե ողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների մեկ երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը։ Տրապիզոնի նավահանգիստը մնում էր Հայաստանին։

Այսպիսով, Հայաստանը մուտք էր ստանում դեպի Սև ծով։ Հայաստանին վերադարձվող տարածքների մակերեսը կազմում էր 100 հազ. ք.կմ.։ Միավորված Հայաստանի տարածքը կլիներ 160 հազ. ք.կմ՝ ներկայիս 29 հազ. ք.կմ-ի փոխարեն։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: