482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ներն ավելի մեծ ուշադրություն են հատկացնում վարչապետին և նախկին նախագահին
18:04
22 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ներն ավելի մեծ ուշադրություն են հատկացնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը, այսպիսի եզրակացության կարելի է հանգել Հայկական հեռարձակող ԶԼՄ-ների  2007թ. հոկտեմբերի 1-31-ն անցկացված դիտարկման առաջին փուլի արդյունքներով։

Մոնիտորինգի տվյալներով, նշված ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին հատկացված եթերաժամանակը կազմում է 43562,85 վայրկյան (ավելի քան 12 ժամ), իսկ Տեր-Պետրոսյանին՝ 27389,85 վայրկյան (ավելի քան 7 ժամ)։ Ինչպես նշեց ԵՄԱ ղեկավարը, Սերժ Սարգսյանի դեպքում լուսաբանումների գերակշիռ մասը բոլոր հեռուստաընկերություններում (91 տոկոս) և Հանրային ռադիոյում (85 տոկոս) պայամանավորված է նրա կարգավիճակով՝ վարչապետի պաշտոնով, որն իրականացնում է իր պաշտոնական պարտականությունները։  

«Սակայն չի կարելի հաշվի չառնել, որ վարչապետի՝ որպես պաշտոնյայի, հաճախակի ու երկարատև հայտնվելը հեռուստաէկրանին, անվիճելիորեն, նույնպես ազդեցություն է ունենում ընտրողի վրա»,- նշեց Նավասարդյանը։

ԵՄԱ նախագահի խոսքերով, ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանվում է  նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ԱԼՄ մեդիա-հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ համապատասխանաբար, 87289 վայրկյան (ավելի քան 24 ժամ) և 24813,6 վայրկյան (մոտ 7 ժամ)։

Միաժամանակ Նավասարդյանը նշեց, որ ԱԼՄ-ից բացի, հայկական մյուս հեռարձակվող ԶԼՄ-ները գրեթե ուշադրություն չեն հատկացնում Կարապետյանին, իսկ Ծառուկյանի գերազանցումն ապահովում է, հիմնականում, «Կենտրոն» հեռուստաընկերությունը։

ԵՄԱ նախագահը նաև նշեց, որ մոնիտորինգի ենթարկված  հեռուստաալիքներից «ամենաքաղաքականացվածը» «ԱԼՄ»-ն էր, նրան մեծ հեռավորությամբ հետևում են «Կենտրոնը» և «Երկիր մեդիան»։ Քաղաքական գործընթացներին, առաջվա պես, ամենաքիչ ուշադրություն է դարձնում «Արմենիա» հեռուստաընկերությունը, որը քաղաքական գործիչներին տրամադրում է 26 անգամ պակաս եթերաժամ, քան «ԱԼՄ»-ն, գրեթե 11 անգամ պակաս, քան «Կենտրոնը» և գրեթե երկու անգամ պակաս, քան «Շանթը»։

Միաժամանակ Նավասարդյանը նշեց նաև հայկական եթերի քաղաքական ոչ բավարար բազմազանությունը և ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ճամբարի քաղաքական գործիչների նշանակալի  մասի «փակ» լինելը։

«Բանավեճերի և երկխոսությունների պակասը վկայում է այն մասին, որ քաղաքական արշավները տարվում են ամբոխավարական ձևաչափում»,- կարծում է Նավասարդյանը։

2008թ. փետրվարի 19-ին նախատեսված նախագահական ընտրությունների նախաշեմին դիտարկումն իրականացնում է «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական և Երևանի մամուլի ակումբի մեթոդական ու ռեսուրսային աջակցությամբ: Դիտարկումն ընդգրկում է 2007 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանը:

Դիտարկումն ընդգրկում է 8 հեռարձակվող ԶԼՄ-ների պայմանական «փրայմ-թայմի» (18.00 - 24.00) հաղորդումները: Այդ ԶԼՄ-ներն են. 4 պայմանականորեն համերկրային հեռուստաընկերություններ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիք (Հ1), «ԱԼՄ», «Արմենիա», Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ2), 3 մայրաքաղաքային հեռուստաընկերություններ` «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ», 1 համերկրային ռադիոընկերություն` Հայաստանի հանրային ռադիո:

Դիտարկման օբյեկտ են քաղաքական 19 գործիչներ, ովքեր այս կամ այն կերպ հայտարարել են 2008 թ. նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու պլանների մասին, կամ այն գործիչները, ովքեր ԶԼՄ-ների կողմից առավել հաճախ էին դիտարկվում իբրև հավանական թեկնածուներ, ինչպես նաև 2007 թ. խորհրդարանական ընտրություններում ձայների ավելի քան 1%-ը հավաքած կուսակցությունների առաջնորդները։  

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: