481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ նախկին նախագահի մասին ավելի շատ է բացասական, քան դրական տեղեկատվությունը
17:33
22 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական հեռուստա և ռադիոալիքներում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին գրանցվել է ավելի շատ բացասական, քան դրական տեղեկատվություն։ Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի Մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը, այսպիսի եզրակացության կարելի է հանգել Հայկական հեռարձակվող ԶԼՄ-ների  2007թ. հոկտեմբերի 1-31-ն անցկացված դիտարկման առաջին փուլի արդյունքներով։

Նա նշեց, որ եթե վարչապետ Սերժ Սարգսյանը հիմնականում հիշատակվում է դրական համատեքստում, ապա առաջին նախագահի մասին տեղեկությունները, հակառակը, մատուցվում են բացասական առումով։

Մոնիտորինգի տվյալներով, Սերժ Սարգսյանի մասին 706 հիշատակումներից 53-ը դրական բնույթ են կրել, երկուսը՝ բացասական և 651-ը՝ չեզոք, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում 341 հիշատակումներից 6-ը եղել է դրական, 102-ը՝ բացասական և 233-ը՝ չեզոք։

«Լևոն Տեր-Պետրոսյանի մասին բասացական հիշատակումների բաժինը, ընդհանուր քանակում շատ մեծ է՝ գրեթե մեկ երրորդը»,- նկատեց Նավասարդյանը։

ԵՄԱ-ի նախագահի խոսքերով, հոկտեմբերյան մոնիտորինգի ընդհանուր արդյունքները թույլ են տալիս հեշտությամբ առանձնացնել քաղաքական ընդդիմադիր ճամբարում գործող անձանց՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Արթուր Բաղդասարյան («Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին խոսնակ), Արտաշես Գեղամյան (Ազգային միաբանություն), Արամ Կարապետյան (Նոր ժամանակներ), Րաֆֆի Հովհաննիսյան (Ժառանգություն), Ստեփան Դեմիրճյան (Հայաստանի ժողովրդական կուսակցություն), Արամ Սարգսյան («Հանրապետություն») այն գործիչներից, որոնք այս կամ այն չափով իշխանամետ են կամ էլ իշխանության ներկայացուցիչ՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան («Բարգավաճ Հայաստանի» նախագահ), Վարդան Օսկանյան (ԱԳ նախարար), Արմեն Ռուստամյան և Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ)։

Միաժամանակ, ինչպես նշեց Նավասարդյանը, առաջին խմբում նշվածները հիմնականում հիշատակվում են բացասական լույսի ներքո, իսկ երկրորդ խմբում նշվածները, հակառակը՝ դրական։

2008թ. փետրվարի 19-ին նախատեսված նախագահական ընտրությունների նախաշեմին դիտարկումն իրականացնում է «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական և Երևանի մամուլի ակումբի մեթոդական ու ռեսուրսային աջակցությամբ:

Դիտարկումն ընդգրկում է 8 հեռարձակվող ԶԼՄ-ների պայմանական «փրայմ-թայմի» (18.00 - 24.00) հաղորդումները: Այդ ԶԼՄ-ներն են. 4 պայմանականորեն համերկրային հեռուստաընկերություններ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիք (Հ1), «ԱԼՄ», «Արմենիա», Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ2), 3 մայրաքաղաքային հեռուստաընկերություններ` «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ», 1 համերկրային ռադիոընկերություն` Հայաստանի հանրային ռադիո:

Դիտարկման օբյեկտ են քաղաքական 19 գործիչներ, ովքեր այս կամ այն կերպ հայտարարել են 2008 թ. նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու պլանների մասին, կամ այն գործիչները, ովքեր ԶԼՄ-ների կողմից առավել հաճախ էին դիտարկվում իբրև հավանական թեկնածուներ, ինչպես նաև 2007 թ. խորհրդարանական ընտրություններում ձայների ավելի քան 1%-ը հավաքած կուսակցությունների առաջնորդները։  

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները: