484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՎՏԲ բանկը (Հայաստան) տասը ամենափորձառու աշխատակիցներին դրամական պարգևներ է հանձնել
16:20
22 Նոյեմբերի 2007

ՎՏԲ բանկը (Հայաստան) մասնագիտական տոնի՝ Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, իր տասը ամենափորձառու աշխատակիցներին դրամական պարգևներ է հանձնել։

«Մեր բանկում քիչ չեն այն աշխատակիցները, որոնց փորձը հաշվվում է շատ տարիներով, և մենք հուսով ենք, որ նրանց փորձը կփոխանցվի երիտասարդ սերնդին, կկիրառվի և կզարգանա»,- հինգշաբթի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց ՎՏԲ բանկի (Հայաստան) գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։

Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բանկային գործի վետերաններին՝ Օվսյաննիկովը հույս հայտնեց, որ նրանք կշարունակեն աշխատել ՎՏԲ բանկի (Հայաստան) բարգավաճման ուղղությամբ։

ՎՏԲ բանկի (Հայաստան) գլխավոր գրասենյակի արհմիության նախագահ Լուսինե Սուսանյանը տեղեկացրեց, որ ՎՏԲ բանկի (Հայաստան)  գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի հրամանագրով բանկի տասը աշխատակիցներ, որոնք ունեն ամենաերկար աշխատանքային ստաժը, բանկային համակարգում երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար Բանկային ծառայողի օրվա առթիվ ստացել են յուրաքանչյուրը 50 հազ. դրամ խրախուսում։

Պարգևատրվածների թվում են՝ ՎՏԲ բանկի (Հայաստան) գլխավոր գրասենյակի աշխատակից Բորիկ Քարամյանը, ՎՏԲ-ի Ախուրյանի մասնաճյուղի աշխատակից Շիրակ Մարտիրոսյանը, ՎՏԲ-ի Վարդենիսի մասնաճյուղի աշխատակից Ջուլիետա Մելիքյանը, ինչպես նաև ՎՏԲ-ի Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցներ Մարիամ Թոփչյանը և Հայաստան Հակոբյանը։

Այսօրվա դրությամբ ՎՏԲ բանկում (Հայաստան) աշխատում է ավելի քան 900 մարդ, և այս ցուցանիշով բանկը հայկական բոլոր բանկերի ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը։

Ներկայումս Հայաստանում գործում են 21 առևտրային բանկեր՝ 318 մասնաճյուղերով։ 2007թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի առևտրաբանկերում աշխատում է 6498 աշխաատկից՝ ի տարբերություն 2006թ. սեպտեմբերի 30-ի 5512-ի։

«ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Հայխնայբանկ») հիմնադրվել է 1923թ.։ Մինչև 1993թ. մտնում էր ԽՍՀՄ Պետական խնայբանկի կազմի մեջ, այնուհետև դարձավ ՀՀ մասնագիտացված Խնայբանկը։ 2001թ. սեփականաշնորհվել է որպես «Հայխնայբանկ»։

2004թ.-ին ռուսական Վնեշտորգբանկը ձեռք բերեց Հայխնայբանկի արժեթղթերի 70%-ը գումարած մեկ արժեթուղթ։ ՎՏԲ խումբը 2007թ. հուլիսից ռուսական ՎՏԲ բանկը դարձավ «ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ի արժեթղթերի փաթեթի 100% միակ սեփականատերը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: