478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Աղասի Այվազյանի մահվան կապակցությամբ
13:46
22 Նոյեմբերի 2007

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական հեռագիր է հղել Աղասի Այվազյանի մահվան կապակցությամբ.

«Հայ մշակույթի կորուստը չափազանց մեծ է, քանզի Աղասի Այվազյանն անջնջելի ժառանգություն է թողել ոչ միայն որպես մեծանուն գրող, այլև որպես վաստակաշատ կինոգործիչ»,- ասված է խորհրդարանի խոսնակի ցավակցական հեռագրում, որ «Նովոստի-Արմենիային» փոխանցեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։:

ԱԺ նախագահը նշել է, որ Աղասի Այվազյանն իր անսահման կենսասիրությամբ, ազատատենչությամբ ու լիառատ սիրով Հայրենիքի ու հայոց պետականության նկատմամբ` «առանձնանում էր որպես հայ մարդ ու քաղաքացի` ոգևորելով ոը հուսադրելով շատերին»:

Խորհրդարանի խոսնակը ցավակցություն է հայտնել Աղասի Այվազյանի հարազատներին ու մտերիմներին, «վստահ, որ նա շարունակելու է ապրել մեր ժողովրդի սրտում ու հիշողության մեջ»,- ասված է ցավակցական հեռագրում»։

Ականավոր գրող և կինոբեմադրիչ, պետական և միջազգային մրցանակների դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի  Աղասի Այվազյանը ծնվել է 1925 թվականին, Ախալցխայում (Վրաստան)։

Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստական ակադեմիայում և նույն քաղաքի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, իսկ հետո, տեղափոխվելով Հայաստան` Երևանի Գեղարվեստաթատերական և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-1948թթ.)։

Նրա մուտքը գրականություն զուգադիպել է այն տարիներին, երբ իր առաջին և ինքնատիպ քայլերն էր անում 60-ականների տաղանդավոր սերունդը՝ բերելով միանգամայն նոր գեղարվեստական գիտակցություն, մարդ-անհատի և ազգային արժեքների  վերիմաստավորված  ընկալումներ։ 

Անհատականությունների այդ  հետաքրքիր փաղանգում Աղասի Այվազյանն ի սկզբանե գտել և ամրագրել է իր սեփական ու անշփոթելի տեղը։  Նրա բարձրարվեստ պատմվածքներն ու վիպակները (ՙ»Ընտանիքի հայրը» 1965թ., «Փառահամար»1973թ., «Սինյոր Մարտիրոսի արկածները» 1977թ., «Դիպլիպիտո» 1985թ. եւ այլն), որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով։

 

Աղասի Այվազյանի գրական երկերի հիման վրա են ստեղծվել հայկական նորագույն կինոարվեստի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը՝ «Եռանկյունին՚ (1967թ.), ինչպես նաև  «Հայրիկը» (1972թ.) և այլ ֆիլմեր։ 

Ականավոր գրող-արվեստագետի վաստակը բարձր է գնահատվել պետության և հասարակության կողմից։ 1967 և 1975 թվականներին նա արժանացել է պետական, իսկ 2002-ին՝ ՀՀ նախագահի մրցանակների, պարգևատրվել «Մեսրոպ  Մաշտոց» շքանշանով (1998թ.), իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Կոնդակով նրան շնորհվել է «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշան (2005թ.)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: