486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ուժեղացնում է Թուրքիայում ազգայնամոլական տրամադրությունները
18:28
21 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 1915թ. Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշումը հանգեցնում է Թուրքիայում ազգայնամոլական տրամադրությունների ուժեղացմանը, կարծում է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» թուրքական պարբերականի խմբագիր, վերլուծաբան Դիբա Նիգար Գոկսելը։

«Որևէ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին յուրաքանչյուր նոր քննարկում մեծացնում է Թուրքիայում տիրող լարվածությունը, ինչն իր հերթին ավելի է սրում հակամարտությունը»,- հայտարարեց Գոկսելը չորեքշաբթի Երևանում բացված «Հայաստանը և Թուրքիան եվրոինտեգրման գործընթացի լույսի ներքո» միջազգային  կոնֆերանսի ժամանակ։

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է ձեռնպահ մնա այս հարցի այսչափ ակտիվ առաջադրումից, ինչը թույլ կտա դիվանագիտական հարաբերություններ հարթել Թուրքիայի հետ և բացել հայ-թուրքական սահմանը։

«Հասարակական կարծիքը Թուրքիայում շատ կարևոր է, դրա համար էլ կառավարությունը կարող է հրաժարվել այդ կարծիքին հակասող որևէ որոշում ընդունելուց։ Նույնիսկ եթե հաշվի առնենք, թե որքան շահավետ է հայ-թուրքական սահմանի բացումը, այսօր պաշտոնական Անկարան չի գնա այդ քայլին»,- կարծում է Գոկսելը։

Միաժամանակ, նա նշեց, որ ղարաբաղյան գործոնը, որը հայ-թուրքական սահմանի փակման պատճառ է դարձել, այսօր վճռորոշ չէ։

«Որոշ առումով Թուրքիան նաև վախենում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության դեպքում Ադրբեջանի արձագանքից, քանի որ այսօր Ադրբեջանը, ակտիվ տնտեսական զարգացման շնորհիվ, կարող է իրեն որոշակի անկախություն թույլ տալ»,- ասաց Գոկսելը։

Թուրք վերլուծաբանը սխալ է համարում այն կարծիքը, որ Ադրբեջանը Թուրքիայի «փոքր եղբայրն է», ավելացնելով, որ Անկարան, իր ողջ ցանկության հետ մեկտեղ, հնարավորություն չունի Ադրբեջանի քաղաքականության վրա ազդելու։

«Հայաստանը և Թուրքիան եվրոինտեգրման գործընթացի լույսի ներքո» միջազգային  կոնֆերանսը կազմակերել են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և «Եվրասիա» հիմնադրամը՝ «Հայաստան-Թուրքիա՝ տարածաշրջանային երկխոսություն և համագործակցություն» ծրագրի շրջանակներում։

Պաշտոնական Երևանը մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը համարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որին 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում զոհ են գնացել մոտ մեկ ու կես միլիոն հայ։

Հայող ցեղասպանության փաստը ճանաչել են 23 երկրների կառավարությունները և խորհրդարանները, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ԱՄՆ նահանգների մեծ մասը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: