480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ընկերության օդանավերի չվերթի արգելքը Թուրքիայի տարածքով կապ չունի Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձևի հետ
17:01
21 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ավիացիոն իշխանությունների արգելքը Թուրքիայի տարածքով «Արմավիա» ընկերության օդանավերի տարանցիկ չվերթ  իրականացնելու վրա որևէ կապ չունի Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձևի հետ։ Չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց  «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Շատ հայ և թուրք լրագրողներ «Արմավիայի» թռիչքների դադարեցումը դեպի Սիրիա և Իրան կապեցին բանաձևի հետ, բայց ես կարծում եմ, որ դա կապված չէ 106-րդ բանաձևի հետ, այլապես նրանք չեղյալ կհայտարարեին նաև դեպի Թուրքիա կատարվող թռիչքները»,- ասաց նա։

Մանոյանի խոսքով, միակ պատճառը Հյուսիսային Իրաքում նախատեսվող գործողություններն են, և Թուրքիայի անվստահությունը հայկական ընկերությունների նկատմամբ։ «Ես այստեղ պատժամիջոցներ չեմ տեսնում, ամենայն հավանականությամբ, նրանք պարզապես վախենում են, որ հայկական օդանավերը կարող են նկարահանել իր տարածքը»,- ասաց նա։

Ինչպես շաբաթ օրը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «ՄԻԿԱ Լիմիթեդ» ընկերության նախագահ, «Արմավիա» ընկերության 100% բաժնետեր Միխայիլ Բաղդասարովը, «Արմավիա» ընկերության համար Թուրքիայի օդային տարածքի փակումը պայմանավորված չէ տեխնիկական պատճառներով։ Ներկայումս «Արմավիան» բանակցություններ է վարում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև, որոնք, ինչպես նա հույս ունի, արդյունավետ կլինեն։

Նոյեմբերի 13-ին թուրքական իշխանություններն արգելեցին «Արմավիա» ընկերության օդանավերի թռիչքը Թուրքիայի օդային տարածքով։ Դրա հետևանքով «Արմավիա» ավիաընկերության Երևան-Հալեպ և Երևան-Բեյրութ չվերթները չեղյալ հայտարարվեցին։

Միաժամանակ,  Թուրքիան չի փակել իր օդային տարածքը Հայաստանի համար, և այսօր այն բաց է երկու ուղղություններով էլ՝ ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ՝ Հայաստանից։

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading  ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։