486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100% բաժնետոմսերը OMX-ին փոխանցվելու վերաբերյալ
16:53
21 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի Հանրապետության կառավարությունը և բորսաների ինդուստրիայի առաջատար OMX (ՕԷմԷքս) ընկերությունը չորեքշաբթի ստորագրել են բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագիր՝ կապված Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի ձեռք բերման հետ: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, OMX (ՕԷմԷքս) ընկերության կողմից` OMX-ի գործադիր տնօրեն Մագնուս Բյոքերը:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ բորսայի և դեպոզիտարիայի բաժնետոմսերը կփոխանցվեն OMX-ին 2008թ. հունվարի 3-ին։

Մեկնաբանելով համաձայնագրի ստորագրման նշանակությունը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի համար սա լոկ բիզնես չէ, այլ` Հայաստան  է մուտք  գործում փորձ, ավանդույթներ, բարի համբավ ունեցող մի ընկերության, որը կօգնի մեր  երկրին կապիտալի շուկան բարելավելու:

Բացի բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագրից, ՀՀ կառավարությունը և OMX-ը ստորագրել են Համագործակցության մասին համաձայնագիր, որը նախանշում է Հայաստանի կապիտալի շուկայի երկարաժամկետ զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը:

«Հայաստանի կառավարությունը կապիտալի շուկայի զարգացումը համարում է տնտեսության հետագա զարգացման համար հաջողության կարևոր գործոն, և մենք իրապես պատրաստակամ ենք աշխատել OMX-ի հետ մեր համատեղ հավակնոտ նպատակներին հասնելու համար»,- նշել է վարչապետը:

Հայաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ «մենք ձեռք ենք բերում շատ լավ գործընկեր, մյուս կողմից էլ, համոզված եմ, դուք ևս ձեռք եք բերում վստահելի գործընկեր ու լավ հեռանկար ունեցող շուկա»:

Իր հերթին կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս համաձայնագրերը OMX-ի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև մեկ տարվա սերտ համագործակցության արդյունքն են:

«OMX-ի մուտքը հայաստանյան շուկա կխրախուսի երկրի արժեթղթերի շուկայի զարգացումը և ավելի մեծ հնարավորություններ կընձեռնի հայկական ձեռնարկություններին՝ ներքին և արտաքին ներդրողներից միջոցներ ներգրավելու համար»,- նշել է  Տիգրան Սարգսյանը:

OMX-ի գործադիր տնօրեն Մագնուս Բյոքերը պատիվ է համարել, որ իրենց  հնարավորություն է ընձեռնվել աջակցել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը: «Հայաստանի արագ տնտեսական աճը, ինչպես նաև OMX-ի և Հայաստանի կառավարության ու Կենտրոնական բանկի սերտ համագործակցությունը, մեզ տալիս են Հայաստանյան շուկայի երկարաժամկետ աճի ներուժի նկատմամբ վստահություն»,- հայտարարել է OMX-ի գործադիր տնօրենը:

Արարողության ավարտին ՀՀ վարչապետը OMX-ի գործադիր տնօրենին և ստորագրմանը ներկա ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:

Փաստաթուղթը ստորագրվել է օգտագործելով ինտերնետային տեխնոլոգիաները` Երեւան-Ստոկհոլմ հեռուստակամրջի միջոցով: Արարողությանը մասնակցել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առեւտրի և տնտեսական զարգացման նախարարները եւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահը:

Ձեռքբերումն իրականացվել է համաձայն կողմերի միջև 2007թ. ապրիլի 28-ին ստորագրված Մտադրությունների մասին նամակում նշված ծրագրի:

Սկանդինավյան բորսաների  օպերատոր OMX-ը միավորում է հյուսիսեվրոպական  մայրաքաղաքների բորսաները, կառավարելով նաև Լիտվիայի և  Լատվիայի բորսաները։

Հայաստանի ֆոնդային բորսան հիմնադրվել է 2001 թվականին որպես ինքնակարգավորող մարմին՝ 21 բրոքերային ընկերությունների ասոցիացիայի հիման վրա։ Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովում գրանցվել է 2001 թվականի փետրվար 13-ին։ 2007 թվականի նոյեմբերի 9-ին բորսան վերակազմավորվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։