481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բացվել է հայ-թուրքական հարաբերությունների հարցով միջազգային կոնֆերանս
15:23
21 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում բացվեց «Հայաստանը և Թուրքիան եվրոինտեգրման գործընթացի լույսի ներքո» միջազգային  կոնֆերանսը։

Ինչպես միջոցառման բացմանը նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի վարչության նախագահ Ստեփան Գրիգորյանը, կոնֆերանսի նպատակն է հայ և թուրք հասարակական գործիչների միջև հարաբերությունների հաստատմանն աջակցելը։

«Այսօր հայ-թուրքական հարաբերությունները պետական մակարդակով շատ դանդաղ են զարգանում, այդ իսկ պատճառով էլ գաղափար ծագեց փորձել համագործակցություն ստեղծել հասարակական մակարդակով»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով, երկու երկրների քաղաքագետները, փորձագետները և հասարակական գործիչներն ավելի ազատ են իրենց գործողություններում և հայացքներում, քան քաղաքական գործիչները, ինչը կարող է նրանց միջև դինամիկ համագործակցություն ապահովել։

«Մենք հարցումներ ենք անցկացնում հայ և թուրք փորձագետների միջև, որպեսզի ուսումնասիրենք և քննարկենք մեր երկրների համագործակցության հեռանկարները, և արդեն 2007թ. դեկտեմբերին կներկայացնենք հետազոտության արդյունքները»,- ասաց Գրիգորյանը։

Նա ընդգծեց Հայաստանի և Թուրքիայի միջև ընդհանուր շահերի շրջանակների որոշակիացման կարևորությունը, որոնց հիման վրա կարելի կլինի հարթել եկկողմանի հարաբերությունները։ «Մենք ունենք միանման շահեր, մասնավորապես՝ եվրոինտեգրումը, տնտեսական զարգացումը և առևտրային հարաբերությունները»,- ասաց Գրիգորյանը։

«Հայաստանը և Թուրքիան եվրոինտեգրման գործընթացի լույսի ներքո» միջազգային  կոնֆերանսը կազմակերել են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և «Եվրասիա» հիմնադրամը՝ «Հայաստան-Թուրքիա՝ տարածաշրջանային երկխոսություն և համագործակցություն» ծրագրի շրջանակներում։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են՝ թուրքական կողմի առաջադրած նախապայմանների պատճառով։

Մասնավորապես, Անկարան Հայաստանից պահանջում է Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը։ Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան բացեիբաց զբաղեցնում է ադրբեջանամետ դիրքորոշում։

1993թ.-ից ի վեր Թուրքիան փակել է իր սահմանը Հայաստանի հետ, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությունն ամեն տարի մոտ 500 մլն. դոլարի վնաս է կրում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: