486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանը ճանաչել է 1915 թ. Հայոց Ցեղասպանությունը
14:05
21 Նոյեմբերի 2007

Հարավամերիկյան խոշորագուն կազմակերպության (ՄԵՐԿՈՍՈՒՐ) երկրների խորհրդարանը հաստատել է 1915 թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին որոշումը։

«Անցած երկուշաբթի Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած ՄԵՐԿՈՍՈԻՐ-ի  խորհրդարանի լիագումար նիստում, կազմակերպության օրենսդիր մարմնում Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը ներկայացնող պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատեցին նույն խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ նախօրեին միաձայն ընդունած որոշումը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։ 

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է` ««ՄԵՐԿՈՍՈԻՐ»-ի  Խորհրդարանը վճռականորեն դատապարտում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, որը խլեց մեկուկես միլիոն մարդկանց կյանք, և իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդի արդար Դատին»:

Միաժամանակ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի օրենսդիր մարմինը  կոչ է անում Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած և չդատապարտած կառավարություններին և խորհրդարաններին՝ նմանատիպ որոշում կայացնել։

Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկն է, ստեղծվել է 1986թ.: ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը և Վենեսուելան: Կազմակերպության ասոցացված անդամներ են` Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը և Պերուն: ՄԵՐԿՈՍՈՒՐԻ խորհրդարանի ստեղծման մասին որոշումը ընդունվել է 2004 թ.-ին՝ կազմակերպության խորհրդի նիստի ժամանակ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: