480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի կառավարությունը 2 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին՝ ատոմային նոր բլոկի շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորման համար
13:40
21 Նոյեմբերի 2007

ԱՄՆ-ի կառավարությունը 2 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին՝ ատոմային նոր բլոկի շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) համար։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը՝ շրջակա միջավայրի վրա նոր ատոմակայանի հնարավոր ներգործության նախնական գնահատման և իրագործելիության ուսումնասիրության մասին ծրագրի մշակման բնագավառում հայ-ամերիկյան համաձայնագրի ստորագրման ժամանակ։   

«Մեր կողմից սույն համաձայնագրի ստորագրման փաստը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին աջակցություն ցուցաբերել՝ տեխնիկական նախնական մշակումների և շրջակա միջավայրի վրա այդ էներգաբլոկի ազդեցության գնահատման իրականացման գործում», - ասաց նա։

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, ՏՏՀ-ն ներառում է մի քանի դրույթներ, դրանցից մեկն է՝ շրջակա միջավայրի վրա ատոմային ապագա բլոկի ազդեցության հետազոտումը։

«Համաձայնության բաղադրիչը ամենամասշտաբայինն է, որը պահանջում է ամենամեծ ծավալով աշխատանք», - ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ստորագրված փաստաթղթի համաձայն, աշխատանքները ծրագրվում է ավարտել մինչև 2008 թ. սեպտեմբեր։

Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976թ.-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980թ.-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։ Գործող երկրորդ բլոկը միջինն արտադրում է  Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003թ. սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման, որը ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիայի» (արժեթղթերի 60%) և «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի (40%) դուստր ձեռնարկությունն է։ Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։  
11:38
07 Հունիսի 2017
Հայտնի է 2018 թ.–ին ՀՀ նախագահի թեկնածուն
ՀՀ իշխանությունները թեկնածու են գտել ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թ.–ին: