484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում աֆրիկյան ժանտախտի պատճառով ոչնչացվել է 10 հազար գլուխ խոզ
13:24
21 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում աֆրիկյան ժանտախտի պատճառով հարկադիր ոչնչացվել է շուրջ 10 հազար գլուխ խոզ՝  400 տոննա կենդանի քաշով: Այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը՝ Աֆրիկյան ժանտախտի  վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող  հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ հաշվարկների, գյուղացիական տնտեսությունները կրել են 220 տոննայի վնաս:   

Նախարարի ներկայացմամբ, կատարված հակահամաճարակային միջոցառումների արդյունքում Տավուշից և Լոռուց վարակն այլ մարզեր չի  թափանցել. այս երկու մարզերում է առաջին անգամ հիվանդությունն արձանագրվել 2007 թ. օգոստոսին։ Լոռու մարզում գործում է 7 , Տավուշում՝ 4  կարանտինային ծառայություն: Եզակի դեպքեր են արձանագրվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի   մարզերում:

Լոքյանի խոսքերով, ներկայումս մշակված է Համաշխարհային բանկի  ընթացակարգերից բխող կարգ, թե ինչպես են այլ երկրներում հարկադիր ոչնչացման պարագայում վերաբերել տնտեսվարող սուբյեկտներին: Կարգը կներկայացվի ՀՀ կառավարություն:

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը շուրջ 36 մլն դրամ (113 հազ. դոլար) է տրամադրել սպանդի ենթարկված խոզերի թաղման և տարածքի ախտահանման համար։ Լոքյանը նաև տեղեկացրեց, որ  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպությունը (ՖԱՕ-ն)  նախատեսում է  500 հազար դոլարի չափով արագ արձագանքման ծրագիր իրականացնել Հայաստանում: Ծրագիրը կօժանդակի նաև խոզերի թաղման հետ կապված որոշ տեխնիկական խնդիրների: 

Իր հերթին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց նաև Վրաստանի փորձով, թե ինչպես են նրանք պայքարում վարակի դեմ  և աջակցության ինչ ձևեր են կիրառում:

Հանձնաժողովը որոշեց  տուժած սեփականատերերին աջակցության  վերջնական ձևը վճռել հանձնաժողովի դեկտեմբերի նիստի ժամանակ  և համապատասխան  առաջարկություն ներկայացնել ՀՀ վարչապետին։ Հանձնաժողովի նախագահը հանձնարարեց  մինչև դեկտեմբերի 15-ը հանրապետությունում մանրամասն ուսումնասիրել աֆրիկյան ժանտախտի հետ կապված իրավիճակը։

Հայաստանում աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքն արձանագրվել էր օգոստոսի 7-ին՝ Տավուշի և Լոռու մարզերում, որտեղ հայտարարվել էր կարանտին և փողոցներում սահմանվել էին բիովերահսկման կետեր՝ ոստիկանության ներկայացուցիչների և անասնաբուժական տեսչության աշխատակիցների մասնակցությամբ։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է 1903թ. Հարավային Աֆրիկայում։

Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։