478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+34
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռախոսամարաթոնի արդյունքներով Հայաստանում և Եվրոպայում հավաքվել է 1,4 միլիոն եվրո
11:17
21 Նոյեմբերի 2007

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռախոսամարաթոնի արդյունքներով Հայաստանում և եվրոպական երկրներում հավաքվել է 1,4 միլիոն եվրո։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հիմնադրամի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 14-16-ը Հայաստանում արվել է շուրջ 143 միլիոն դրամի (մոտավորապես 306 հազ. եվրո) նվիրատվություն, որից 120 միլիոն դրամն արդեն փոխանցվել է Հիմնադրամի հաշվեհամարին։

«Նվիրատվությունները շարունակվում են, վերջնական արդյունքները կհրապարկվեն նոյեմբերի 22-ին՝ Լոս-Անջելեսից հեռարձակվող հեռուստամարաթոնից հետո։ Հեռախոսամարաթոնին մասնակցել են ամենատարբեր կառույցներ՝ նախարարություններ, սպասարկման և գործարար ոլորտի կազմակերպություններ, առողջապահական և կրթական հաստատություններ», - տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։

Նոյեմբերի 15-18-ն անցկացված եվրոպական հեռախոսամարաթոնը, նոյեմբերի 19-ի դրությամբ, ապահովել է 1,1 մլն. եվրոյի նվիրատվություն, որից 1,026 միլիոնը փոխանցվել է Ֆրանսիայից, 54 հազ. եվրոն՝ Գերմանիայից, 14,2 հազ. եվրոն՝ Հոլանդիայից, 23,4 հազարը՝ Շվեյցարիայից։

Եվրոպական հեռախոսամարաթոնին մասնակցել է ավելի քան 600 կամավոր՝ Փարիզից, Լիոնից, Մարսելից, Թուլուզից և Նիցայից։ Նրանք զանգահարել են շուրջ 13 հազ. կազմակերպություններ և ընտանիքներ։

Նախնական տվյալներով, ևս 250 հազ. դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում է ստացվել Արգենտինայում տեղի ունեցած եռօրյա հեռախոսամարաթոնի արդյունքում։

Հեռախոսամարաթոնին և նոյեմբերի 22-ին տեղի ունենալիք հեռուստամարաթոնին հանգանակված գումարները կուղղվեն Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացմանը։

««Հայաստան» հիմնադրամի ուժերով է, որ կարող է համալիր և համապարփակ լուծում ստանալ մեր գյուղերի վերականգնումն ու զարգացումը։ «Գյուղական զարգացման ծրագիրը» հիմնադրամի հերթական ծրագիրն է, որի շուրջ համախմբվել են մեր երկրի կառավարության և ողջ հայության ուժերը», - նշել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը։

2006 թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հեռուստամարաթոնի արդյունքներով ստացվել է 13,7 միլիոն դոլարի նվիրատվություն, որը գրեթե կրկնակի գերազանցում է 2005 թ. արդյունքը՝ 7,7 միլիոն դոլար։

Միաժամանակ, անցած տարի տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքներով հավաքվել էր ավելի քան 1,1 միլիոն դոլար։

Հեռախոսամարաթոնի ընթացքում ստացված միջոցներն ուղղվել են Ղարաբաղի Հադրութի շրջանի ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը՝ «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։