483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Բի լայն» ընկերության փաստաբանները հրաժարվել են ռուսական «Վիմպելկոմին» ներկայացված պահանջներից
20:06
20 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Տեղեկատվական  տեխնոլոգիաների հայկական «Բի լայն» ընկերության փաստաբանները հրաժարվել են ռուսական «Վիմպելկոմին» ներկայացված պահանջներից։

Հեռահաղորդակցական «ԱրմենՏել» և «Վիմպելկոմ» ընկերությունների դեմ «Բի լայն» ընկերության հայցի քննությունը ՀՀ տնտեսական դատարանը սկսել է նոյեմբերի 8-ին։ Ինչպես պնդում է հայցվոր կողմը, նշված ընկերություններն օգտագործում են իրեն պատկանող և Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում գրանցված ապրանքանիշին և անվանմանը համահունչ ապրանքանիշ։

Ինչպես երեքշաբթի դատական նիստի ժամանակ հայտարարեց ՏՏ  հայկական «Բի լայն» ընկերության փաստաբան Հայկ Հարությունյանը, այս դատական գործընթացում իրենք հրաժարվեւմ են ռուսական «Վիմպելկոմին» ներկայացված պահանջներից՝ թողնելով միայն «ԱրմենՏելին» ներկայացված պահանջները։

Հարությունյանի խոսքերով, այս հայտարարությունից հետո դատարանը կարող է կամ կանգնեցնել տվյալ գործի վարույթը՝ «Վիմպելկոմի» մասով և շարունակել «ԱրմենՏելի» մասով, կամ էլ առանձնացնել «ԱրմենՏելի» նկատմամբ գործը առանձին վարույթում։

Այսպիսով, «Բի լայնի» ներկայացուցչի խոսքերով, դատարանին պետք չէ  քննել «Վիմպելկոմի» փաստաբանի միջնորդությունը՝ գործը կասեցնելու մասին, քանի որ «Վիմպելկոմը», փաստորեն, դադարել է գործի կողմ լինելուց։

Միաժամանակ հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք  պատրաստ են խնդիրը հարթել դատարանից դուրս։

Իր հերթին «Վիմպելկոմի» փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը հայտարարեց, որ «Վիմպելկոմին» և «ԱրմենՏելին» ներկայացված պահանջները մեկ հայցով էին, և գործը առանձնացնելու համար հայցվորը պետք է համապատասխան միջնորդություն ներկայացնի։

Նոյեմբերի 8-ի դատական նիստում «Վիմպելկոմի» ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց՝ Տնտեսական դատարանում հայկական «Բի-լայն» ընկերության հայցը կասեցնելու մասին, քանի որ ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը 2007թ. նոյեմբերի 6-ին դատական քննության էր վերցրել «Վիմպելկոմ» ընկերության հայցը՝ Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշի գրանցման և գործածման իրավունքի մասին։

Հայկական «Բի Լայն» ՏՏ ընկերության դատական դիմումի հիմքը դարձել էր ռուսական «Վիմպոլկոմի» («Բիլայն» ապրանքանիշ) «ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերապրանքանիշավորելու և որպես «Բի Լայն-Հայաստան» վերանվանելու ցանկությունը։ Սակայն գործի ընթացքում պարզվեց, որ Հայաստանում արդեն գործում է ՏՏ «Բի Լայն» ընկերություն։ Համահունչ երկու անվանումների տարբերությունը նրանց գրելաձևն է՝ ռուսական «Վիմպելկոմ» ընկերության ապրանքանիշը գրվում է «Beeline», իսկ հայկականինը՝ «Bi Line»։
  
Սա նման կարգի առաջին խնդիրն է, որին բախվում են ռուսական բջջային օպերատորները՝ ԱՊՀ երկրների շուկաներ դուրս գալիս։ Ռուս փաստաբանները կարծում են, որ դատական կարգով իր ապրանքանիշը Հայաստանում գրանցելու «Վիմպելկոմի» հնարավորությունները փոքր են։ --0—



Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։