486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ փուլ է սկսվել. պատգամավորի կարծիք
18:48
20 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ փուլ է սկսվել։ Երեքշաբթի այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։

«Քաղաքական դաշտում ակտիվությունը սկսվել է դեռևս 2007թ. սկզբից՝ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ և իներցիայով դեռ շարունակվում է»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հանրությանը որոշակի ազդանշաններ  հաղորդեցին՝ գալիք նախագահական ընտրությունների հետ կապված, «սակայն դա չի նշանակում, որ երկրի ապագա ղեկավարի ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են»։

Ալավերդյանի խոսքերով, մինչև ընտրությունները հանրությունը պետք է մեկ հարց լուծի՝ կարո՞ղ է, արդյոք, նա ճիշտ ընտրություն կատարել՝ անկախ ուղղակի և անուղղակի ազդեցություններից։

Միաժամանակ նա նշեց, որ չնայած ակտիվությանը՝ Հայաստանի քաղաքական դաշտում նկատվում է գաղափարախոսության պակաս։ Ըստ նրա, սա այն դեպքն է, երբ դեմքերի բազմազանությունը չի բերում գաղափարների բազմազանության։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։

ՀՀ իշխող՝ Հանրապետական կուսակցությունը նախագահի պաշտոնում  առաջադրել է ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը,

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։