480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Այսուհետև հաշմանդամները կարող են լիարժեք հանգստանալ Երևանի Հաղթանակի զբոսայգում
18:09
20 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսուհետև ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդիկ կարող են լիարժեք հանգստանալ Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ վերջերս կառուցված թեքահարթակների շնորհիվ։

Ինչպես երեքշաբթի թեքահարթակների բացման ժամանակ տեղեկացրեց «Սկարպ» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Արա Օստյանը, այս նախագիծը լայնածավալ ծրագրի սկիզբն է, որը նախատեսում է իրականացնել իր կազմակերպությունը։

«Հաղթանակի զբոսայգում տեղադրված են 10 թեքահարթակներ, ևս քառասունը կառուցվելու են մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում։ Ծրագիրն ընդգրկում է նաև վերականգնողական համալիրի կառուցում այն մարդկանց համար, ովքեր օգտվում են անվասայլակներից, ինչպես նաև շահառուների շրջանում նպատակային խմբի տեղեկացվածության մակարդակի բարձրացումը»,- նշեց նա։

Իր կողմից «Սկարպ» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մկրտչյանն ավելացրեց, որ «Հաղթանակի զբոսայգին» այսուհետ հասանելի է հաշմանդամներին։ «Մենք հուսով ենք, որ սա օրինակ կծառայի կառավարության համար, որպեսզի գոնե մայրաքաղաքում հաշմանդամները կարողանան լիարժեքորեն օգտվել հասարակական հանգստի վայրերից»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքերով, այս օրինակը վառ ապացույցն է այն փաստի, որ անգամ փոքր միջոցներով կարելի է որոշակի հաջողությունների հասնել։

«Այսօր արդեն կարելի է որոշակի առաջընթաց նկատել հաշմանդամների նկատմամբ մեր երկրի իշխանությունների վերաբերմունքի մեջ։ Դեռևս մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանում և մյուս պետական մարմիններում այս հարցը բարձրացնելիս մենք բավական կտրուկ պատասխաններ էինք ստանում, սակայն հիմա մարդիկ քիչ թե շատ գիտակցել են խնդիրը և փորձում են լուծումներ գտնել»,- ասաց Մկրտչյանը։

Իր հերթին «Ունիսոն» կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն ընդգծեց թեքահարթակների կառուցման կարևորությունը՝ ավելացնելով, սակայն, որ հաշմանդամների համար տրանսպորտի հարցը Հայաստանի մայրաքաղաքում դեռևս լուծված չէ։

«Հենց այդ պատճառով այսօր մեզ պետք է հաշմանդամների հիմնախնդիրների լուծման համալիր ծրագիր։ Ազատ տեղաշարժվելու իրավունքը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, և պետությունը պարտավոր է տրամադրել այդ հնարավորությունը»,- ասաց նա։

Երևանի Հաղթանակի զբոսայգում թեքահարթակների կառուցման նախագիծն իրագործվել է «Անկախ կյանք՝ հնարավորությունները ներկայից դեպի ապագա» ծրագրի շրջանակներում, որի իրագործման ընդհանուր գումարը կազմել է 94,540 հազ. եվրո, որից 80 հազ. եվրոն հատկացրել է Եվրամիությունը։

Ծրագիրն իրականացվում է «Նարեկացի արվեստների միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Այսօր Հայաստանում կա մոտ 148 հազ. հաշմանդամ, որոնց 6 տոկոսը երեխաներ են։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: