482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Մոտակա տարիներին Ադրբեջանը Հայաստանին պատերազմ չի հայտարարի. նախկին վարչապետ
17:47
20 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոտակա տարիներին Ադրբեջանը Հայաստանին պատերազմ չի հայտարարի։ Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺՄ  առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Ադրբեջանն արդեն հասկացել է, որ ռազմական ճանապարհով չի կարող որևէ բանի հասնել, և այսօր նրան ամենևին ձեռնտու չէ Հայաստանին պատերազմ հայտարարել։ Մեր երկրների միջև պայքարն այժմ ընթանում է միանգամայն այլ մակարդակով»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքերով, այսօր Ադրբեջանի նպատակը տնտեսական ակտիվ զարգացումը և միջազգային արենայում իր դիրքերի ամրապնդումն է։

«Եթե Ադրբեջանը դառնա ուժեղ և հարուստ պետություն, որի հետ հաշվի կնստեն աշխարհի գերտերությունները, իսկ Հայաստանը՝ շրջափակման հետևանքով, լինի աղքատ և թույլ երկիր, ապա պատերազմի հարցը ինքնաբերաբար դուրս կմնա, և, ինչպես կարծում են Բաքվում, մենք պարզապես ստիպված կլինենք գնալ փոխզիջումների»,- ասաց Մանուկյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ դեպքերի նման զարգացումն անհնար է, քանի որ Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումն անհաղթահարելի խոչընդոտ չէ Հայաստանի զարգացման համար։ «Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, որպեսզի Ադրբեջանին հակազդելու հնարավորություն ունենանք, քանի որ նա բանակցությունների է գնում՝ միայն իր առջև ուժեղ մրցակից տեսնելով»,- ասաց Մանուկյանը։

ԱԺՄ առաջնորդը նաև նշեց, որ Հայաստանը չպետք է այսօր ամեն գնով հասնի նրան, որ Ադրբեջանը հանի շրջափակումը։ «Իհարկե, շրջափակումը խանգարում է մեր երկրի տնտեսական զարգացմանը, սակայն շրջափակումը վերացնելու համար մենք ստիպված կլինենք փոխզիջումների գնալ ղարաբաղյան հարցում՝ ընդհուպ մինչև Ղարաբաղը կորցնելը»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքերով, նման որոշումը բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար, որովհետև Ղարաբաղի հարցը «զուտ ազգային կամ պատմական հարց չէ»։ «Ղարաբաղը հանձնելու դեպքում ժողովուրդն այնպիսի դեպրեսիայի մեջ կընկնի, որն ընդհանրապես կբացառի  Հայաստանի որևէ զարգացումը, իսկ դա, իհարկե, անհամեմատելի է այն վնասի հետ, որը մեզ պատճառում է շրջափակումը»,- հայտարարեց Մանուկյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։