486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները
17:36
20 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը երեքշաբթի ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քաչտուղար Արմինե Ուդումյանը, հանձնաժողովի նախագահ Շահնազարյանը  վստահություն է հայտնել, որ Հանձնաժողովի և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի համագործակցության աշխատանքներն առավել արդյունավետ ընթացք կստանան, քանի որ դեսպանը քաջածանոթ է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր նրբություններին։

«Այդ առումով Հայաստանի տնտեսությունում ինձ համար գրեթե մոխրագույն կետեր չկան, որոնք չեմ ճանաչում»,- հավելեց դեսպանը:

Որպես համագործակցության անհրաժեշտ ուղղություններ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ  Շահնազարյանը նշեց ԵԱՀԿ աջակցությունը ինստիտուցիոնալ ներուժի զարգացման, օրենքի կիրառման մեխանիզմների մշակման և փորձի փոխանակման գործում:

«Որպես տնտեսագետ կարող եմ ասել, որ մոնոպոլիզացիան խանգարում է տնտեսությանը` առաջ գնալ: Շուկայական մեխանիզմների զարգացումը շատ կարևոր է տնտեսության կայունության տեսանկյունից և միաժամանակ կնպաստի միջին խավի զարգացմանը: Եվ լավ կլինի, եթե կարողանանք մրցակցության այնպիսի գործիքներ սահմանել, որոնք կնպաստեն շուկայական մեխանիզմների զարգացմանը»,- հստակեցնելով հետագա համագործակցության ուղղությունները՝ ի լրումն ասաց Կապինոսը:

Դեսպանը նաև առաջարկեց ուղղությունների հստակեցման փուլից անցնել հետագա համագործակցության իրականացման գործնական փուլ:

Հանդիպմանը ներկա ՀՀ ՏՄՊՊՀ անդամ, միջազգային հարաբերությունների հետ կապերը համակարգող Հրայր Արամյանը նշեց, որ 2002 թվականին ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովը ժամանակին շատ օգնեց Հանձնաժողովի հետագա գործունեությանը, հետագայում այլ միջազգային կառույցների կողմից զանազան տեխնիկական աջակցություններ ստանալու հարցում մեծ նշանակություն ունեցավ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: