484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների երկրորդ համաժողովը տեղի կունենա 2008թ. հոկտեմբերին Հայաստանում. նախարար
17:21
20 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների երկրորդ համաժողովը տեղի կունենա 2008թ. հոկտեմբերին Հայաստանում,  երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Թարգմանիչների համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է Աստանայում տեղի ունեցած «Մշակույթը, գիտությունը, կրթությունը՝ Համագործակցության երկրների ապագա սերունդներին» ԱՊՀ մասնակից-պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության երկրորդ համաժողովի ժամանակ»,- ասաց Պողոսյանը։

«Աստանայի`մտավորականության համագումարը յուրօրինակ արդյունավետ հարթակ դարձավ՝ հետագա գրական գործընթացների մշակման և իրագործման համար։ Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ շատ գրական գործընթացներ անմիջականորեն կապված են Հայաստանի հետ»,- ասաց նա։

Նրա խոսքով, Հայաստանում թարգմանիչների համաժողովի անցկացումը ձեռք է բերում ավանդական բնույթ։

Այս համատեքստում նախարարը նշեց, որ հայ գրականության հիմնական ուղղություններից մեկը պետք է դառնա թարգմանությունը՝ ավելացնելով, որ չարժե մոռանալ թարգմանչի հայկական ավանդական տոնի մասին, որը Հայաստանում նշվում է հոկտեմբերի 13-ին։

«Թարգմանչաց ազգային տոնը պետք է դառնա թարգմանական գրականության էպիկենտրոն, այդ իսկ պատճառով այսուհետև մենք որոշել ենք թարգմանիչների համաժողովն անցկացնել անմիջապես այդ տոնի շրջանակներում»,- ավելացրեց նախարարը։

Պողոսյանը նաև հաղորդեց, որ Աստանայի՝ մտավորականության համագումարի ժամանակ որոշում է ընդունվել Հայաստանում բացել ԱՊՀ երկրների թարգմանիչների կենտրոնակայան։

«Մշակույթը, գիտությունը, կրթությունը՝ Համագործակցության երկրների ապագա սերունդներին» կարգախոսով ԱՊՀ մասնակից-պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության երկրորդ համաժողովը տեղի ունեցավ 2007թ. նոյեմբերի 12-13-ը Աստանայում՝ ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ (ՀՀՄՀ)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: