484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը նշանակալի կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման համար. ՀՀ արտգործնախարար
16:24
20 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը, որը տեղի կունենա Լոս-Անջելեսում՝ նոյեմբերի 22-ին,  նշանակալի իրադարձություն  կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման համար։

Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նա նշեց, որ այս հեռուստամարաթոնն անցկացվելու է հոբելյանական՝ տասներորդ տարում, իսկ կազմակերպիչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն 15 տարեկան է։

«Մենք մեր առջև մեծ համազգային խնդիր ենք դրել և հանրությանը կներկայացնենք ընդարձակ ծրագիր, որն առնչվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գյուղական շրջանների զարգացմանը»,- ասաց նախարարը։

Օսկանյանն ընդգծեց գյուղական բնակավայրերի համաչափ զարգացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը։ «Այլապես տարիներ անց մենք կունենանք քաղաք-պետություն, գյուղերի բնակիչները կմեկնեն քաղաքներ, իսկ գյուղերը կամայանան, այն դեպքում, երբ գյուղական բնակավայրերը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, և գյուղերի մեծ մասը սահմանամերձ են»,- ավելացրեց նախարարը։

ՀՀ արտգործնախարարը կարծում է, որ անհրաժեշտ է մեր հայրենակիցներին ներգրավել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գյուղերի զարգացման գործընթացին, որովհետև կառավարության ռեսուրսները սահմանափակ են։

Նրա կարծիքով, այդ ծրագրի առավելությունն այն է, որ թույլ է տալիս համակողմանի օգնություն ցուցաբերել գյուղերին՝ զարգացնելով բոլոր ենթակառուցվածքները՝ դպրոցները, ճանապարհները, ջրատարները, ինչպես նաև ֆերմերներին ներգրավել տնտեսական նախագծերի մեջ։

Օսկանյանը նշեց, որ ծրագրերը բավականին հավակնոտ են, բայց՝ իրագործելի։ «Երևանը և որոշ առումով՝ նաև մյուս քաղաքները որևէ աստիճանով զարգանում են, սակայն գյուղական բնակավայրեր  ներդրումների ծավալը շատ փոքր է, իսկ տնտեսական աճի արագ տեմպերն ազդեցություն չեն թողնում գյուղերի վրա»,- ասաց նա։

ՀՀ արտգործնախարարի կարծիքով, կարևոր է կարողանալ պահպանել մրցունակությունը տարածաշրջանում։ «Անկախության 15 տարիների ընթացքում Հայաստանը կարողացավ ամենածանր պայմաններում մրցել հարևանների հետ և լինել առաջատար դիրքերում։ Այսօր իրավիճակը փոխվել է, և մենք պետք է կարողանանք առավելագույնս օգտագործել մեր ռեսուրսները»,- ասաց Օսկանյանը՝ ավելացնելով, որ հայ ժողովրդի ներուժը կենտրոնացված է երկրի ներսում և սփյուռքում։

Այս առումով Օսկանյանն ասել է, որ հեռուստամարաթոնի անցկացումը սփյուռքի ներուժն օգտագործելու մեխանիզմներից մեկն է։

Ինչպես ավելի վաղ լրագրողներին տեղեկացրել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, հիմնադրամի համար միջոցների հավաքի ավանդական հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 22-ին։

Հեռուստամարաթոնին նախորդող թելեթոնը տեղի ունեցավ նոյեմբերի 15-17-ը՝ Հայաստանում և նոյեմբերի 16-19-ը՝ Փարիզում։

Մելքումյանը նաև նշեց, որ հեռուստամարաթոնի կազմակերպիչներն ակնկալում են անցյալ տարվա ֆինանսական ցուցանիշի գերազանցում. անցյալ տարի հավաքվել էր 7,7 մլն. դոլար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։