485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարը սուբյեկտիվ է համարում քննադատությունը՝ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մասին
15:56
20 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը սուբյեկտիվ է համարում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացի  բացակայության վերաբերյալ հնչող քննադատությունը։

«Դա սուբյեկտիվ գնահատական է, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նա, ով նման գնահատական է տալիս, չի կարող որևէ բան վստահ ասել։ Եթե կա որև մեկը, ով կարող է բանակցությունների վերաբերյալ վսատհորեն ինչ-որ բան ասել, այդ ես եմ, քանի որ հենց ես եմ անմիջականորեն ներգրավված այդ գործընթացի մեջ և ես եմ վարում բանակցությունները՝ անմիջապես նախագահից ստանալով հանձնարարություններ»,- հայտարարեց Օսկանյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով վերջին տարիներին բանակցություններում առաջընթացի բացակայության մասին հնչող քննադատական հայտարարությունները։

Օսկանյանի խոսքերով, այսօր սեղանին դրված բանակցությունների փաստաթղթի առանցքը ղարաբաղցի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է՝ հանրաքվեի միջոցով։

«Ես դա համարում եմ հաջողություն, քանի որ 10 տարի առաջ մենք չէինք կարող խոսել ինքնորոշման մասին, միջազգային հանրությունը մեզ միանգամից կդատապարտեր։ Այժմ մենք ոչ միայն բացեիբաց խոսում ենք այդ մասին, այլև ամրագրել ենք դա փաստաթղթով»,- ասաց նա։

Այս կապակցությամբ արտգործնախարարը նշեց, որ իր համար անընդունելի են այն քննադատությունները և մեղադրանքները, թե  վերջին տարիներին ղարաբաղյան կարգավորման գործընթացը հեռացել է ազգի ինքնորոշման սկզբունքից։

«Ինքնորոշման սկզբունքը շարունակում է մնալ բանակցային փաստաթղթում։ Դեռ ավելին, բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ ազգի ինքնորոշման իրավունքը դրված է փաստաթղթի հիմքում, և դա որոշ միջազգային ճանաչում է ստացել, քանի որ համանախագահներն այդ մասին խոսում են հրապարակայնորեն»,- ասաց նա։

Օսկանյանը նշեց, որ Հայաստանն իր առջև խնդիր է դրել՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծել հնարավորինս արագ, բայց ոչ՝ ամեն գնով։

«Իհարկե, ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել հենց այսօր, եթե հրաժարվենք մեր իրավունքներից, պատմական արժեքներից և արդարությունից»,- ասաց նախարարը։

Օսկանյանը նաև ժխտեց կարգավորման գործընթացը ձգձգելու մեղադրանքը։ «Երբ առաջարկվեց ընդհանուր պետության գաղափարը և սկսվեց քի-ուեսթյան գործընթացը, մենք պատրաստ էինք փաստաթուղթը հասցնել տրամաբանական ավարտին և համաձայնության հասնել։ Այսօր մենք հավանություն ենք տվել սեղանին դրված փաստաթղթին, որը Պրահայի գործընթացի արդյունքն է»,- ասաց Օսկանյանը։

Նրա խոսքերով, հայկական կողմի գերխնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն և «այդ սանդղակից ներքև մենք չենք իջնի»։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: