484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների թվի սահմանափակման մասին նախաձեռնությունը չի ազդի Հայաստանում այդ կազմակերպության դիտորդների գործունեության վրա. ԿԸՀ նախագահ
12:59
20 Նոյեմբերի 2007

Ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների լիազորությունների սահմանափակման մասին Ռուսաստանի նախաձեռնությունը չի ազդի Հայաստանում այդ կազմակերպության դիտորդական առաքելության գործունեության վրա, հայտարարեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը։

«Խոսքը գնում է երկարաժամկետ դիտորդական առաքելության մասին, իսկ Հայաստանում երկարաժամկետ դիտորդների թիվը երբեք չի գերազանցել 50-ը։ Սովորաբար, ԵԱՀԿ-ի երկարաժամկետ առաքելության մեջ մտնում էին 30-ից ոչ ավել դիտորդներ», - ասաց Ազարյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Նրա խոսքերով, եթե համեմատենք ընտրությունների ժամանակ Հայաստանում դիտորդների թիվը այլ երկրների հետ, հաշվի առնելով ընտրական տեղամասերի քանակը, ապա կարելի է համոզվել, որ Հայաստանում դիտորդները միշտ շատ են եղել։

Ռուսաստանը ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների լիազորությունները սահմանափակելու առաջարկությամբ հանդես եկավ Լիսաբոնում՝ Ռուսաստան-Եվրոմիություն գագաթաժողովի ժամանակ։ Փաստաթղթի նախագիծը համաձայնեցվել էր Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իշխանությունների միջև։

Փաստաթղթի համաձայն՝ ԵԱՀԿ դիտորդները պետք է վերահսկեն կազմակերպության բոլոր անդամ-երկրներում ընթացող ընտրությունները՝ առանց դասակարգումների։ ԵԱՀԿ երկրների կողմից այս փաստաթղթի ընդունման դեպքում, ԱՊՀ երկրներ առաքվելու են ոչ մեծ առաքելություններ՝ 400-600 մարդուց բաղկացած, իսկ ընդունված նորմով՝ մոտ 50 դիտորդներ։

Փաստաթուղթը նաև խորհուրդ է տալիս ԵԱՀԿ դիտորդներին ձեռնպահ մնալ ընտրություններին գնահատական տալուց մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը։ ԱՊՀ երկրների առաջարկությունը նաև ենթադրում է, որ դիտորդների եզրակացությունները ուղարկվելու են ԵԱՀԿ մշտական հանձնաժողով, որտեղ էլ կընդունվի ընտրությունների գնահատման վերջնական որոշումը։ Միաժամանակ, ԵԱՀԿ մշտական հանձնաժողովում ցանկացած երկիր կարող է վետո դնել այդ որոշման վրա, ինչը էականորեն սահմանափակում է դիտորդների առաքելոթւյան հնարավորությունները։

Նախատեսվում է, որ փաստաթուղթը քննարկվելու է նոյեմբերի 30-ին՝ ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ընթացքում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: