484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Ռուսսկի սիլուետ» մրցույթի հայ հաղթողին հրավիրել են վերապատրաստման Claude Bonucci ֆրանսիական նորաձևության տուն
11:17
20 Նոյեմբերի 2007

Մոսկվայում տեղի ունեցած երիտասարդ դիզայներների «Ռուսսկի սիլուետ» միջազգային VII մրցույթի եզրափակիչ փուլում մասնակցած հայ հաղթող Նեկտար Վասիլյանը հրավեր է ստացել վերապատրաստման դասընթացներ անցնել Claude Bonucci ֆրանսիական նորաձևության տնից։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Հայաստանում «Ռուսսկի սիլուետ» հիմնադրամի ներկայացուցիչ, «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Դնոյանը, ֆրանսիացի մոդելավորող Կլոդ Բանուչին արդեն երկրորդ անգամ է առանձնացնում Վասիլյանի հավաքածուն և նրան հնարավորություն է տալիս վերապատրաստման դասընթացներ անցնել Կաննում գտնվող նորաձևության իր տանը։

«Մենք ընդհանրապես չէինք սպասում նման հաջողության, քանի որ վերապատրաստման հնարավորության նման մրցանակներ դիզայներներին տրվում են միայն մեկ անգամ, իսկ Նեկտար Վասիլյանն արդեն 2006 թ.-ին արժանացել էր նման մեծ գնահատականի Կլոդ Բանուչիի կողմից», - ասաց նա՝ ավելացնելով, որ առավել արժեքավոր է տղամարդկանց հագուստի մեջ մասնագիտացած ֆրանսիացի դիզայների հետաքրքրությունը հայ մոդելավորողի նկատմամբ։

Դնոյանի խոսքերով, Հայաստանից եզրափակիչ փուլ անցած Նեկտար Վասիլյանի և Սեդա Մանուկյանի հավաքածուներն արժանացել են յուրահատուկ ուշադրության ինչպես հանդիսատեսի, այնպես էլ ժյուրիի անդամների կողմից։

«Մասնավորապես, Վասիլյանի հավաքածուի ցուցադրությունն ուղեկցվում էր հատուկ ընտրված էֆեկտիվ երաժշտությամբ և արժանացել է հանդիսատեսի բուռն ծափահարությունների, իսկ ժյուրիի անդամների մոտ առաջացրել է որոշակի իրարանցում և խրախուսական ժպիտներ», - պարզաբանեց նա։

«ԱՏԵՔՍ» նորաձևության կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ դրանից զատ Նեկտար Վասիլյանը 2008 թ.-ի ձմռանը կմեկնի Փարիզ և օծանելիքի խոշոր ընկերություններ, այդ թվում նա կայցելի Dior-ի գործարան, ընդ որում այս այցելության իրավունքը նա ստացել է Հայաստանում «Ռուսսկի սիլուետ» մրցույթի կիսաեզրափակչի արդյունքներով՝ Dior ընկերության և «Ռուժ» ցանցի կողմից։

  «Իսկ Վասիլյանի Elvis Forever հավաքածուն, որը արժանացել էր մրցույթի ժյուրիի հավանությանը Մոսկվայում, կմասնակցի Կաննում Ռուսական մշակույթի օրերի փառատոնի շրջանակներում անցկացվող երիտասարդ դիզայներների ցուցադրությանը, որը կազմակերպվել է «Ռուսսկի սիլուետ» հիմնադրամի կողմից», - ասաց նա՝ ավելացնելով, որ ցուցադրությունը նվիրված է 2008 թ.-ի ամռանը կայանալիք Կաննի ավանդական կինոփառատոնին։

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած «Ռուսսկի սիլուետ» երիտասարդ մոդելավորողների միջազգային VII մրցույթի եզրափակիչում մասնակցել են ԱՊՀ և Բալթյան երկրների 80 դիզայներներ։ Ժյուրիի անդամների կազմում էին ֆրանսիական նորաձևության վարպետներ։

Երիտասարդ մոդելավորողների միջազգային մրցույթը ստեղծվել է 1999 թ.-ին «Ռուսսկի Սիլուետ» բարեգործական հիմնադրամի կողմից և անց է կացվում ԱՊՀ և Բալթյան երկրների 150 քաղաքներում։ Յուրաքանչյուր տարի մրցութային ցուցադրություններին մասնակցում են ավելի քան 300 հազ դիզայներներ։

Եզրափակչի գլխավոր մրցանակը՝ գրան-պրին «Ռուսսկի Սիլուետ» արձանիկն է և վերապատրաստման հնարավորություն` նորաձևության  արտասահմանյան և ռուսական առաջատար տներում, նորաձևության Եվրոպայի կենտրոններում, ակադեմիաներում և ընկերություններում։ 

Հիմնադրամի գործընկերներն են նորաձևության հետևյալ տները. Kenzo, Gevenchy, Nina Ricci, Castelbajac, Laurel, ESCADA, Stella Cadente, Claude Bonucci, Վիկտորիա Անդրեյանովայի նորաձևության տունը, Իգոր Չապուրինի նորաձևության տունը, Անդրեյ Շարովի դիզայն-բյուրոն, դիզայներ Վլադիմիր Զուբեցը, Istituto Marangoni (Իտալիա), «Saga Furs» նորաձևության Եվրոպական տունը, «Gruppo LINEAPIU» ընկերությունը (Իտալիա), «Roma Collezioni Alta Moda» (Իտալիա) նորաձևության շաբաթը, «Ratti» խումբը (Իտալիա), «Bosco di Ciliegi» ընկերությունը, «Carrera y Carrera» ոսկերչական տունը, «L’Officiel» ամսագիրը և այլոք։

1997 թ.-ին ստեղծված «Ռուսսկի Սիլուետ» բարեգործական հիմնադրամի գլխավոր խնդիրը դիզայներների նոր սերդնի դաստիարակումն է, որոնց տաղանդի և գաղափարների շնորհիվ նորաձևության ունիվերսալ լեզուն ի զորու է անցյալի լավագույն ավանդույթները միավորել էներգետիկ և ազատ ապագայի հետ։

Հայաստանը առաջին անգամ «Ռուսսկի սիլուետ» մրցույթին մասնակցել է 2001 թ.-ին։ Հայաստանում «Ռուսսկի սիլուետ» հիմնադրամի ներկայացուցիչն և երկրում այդ մրցույթի անցկացման նախաձեռնողն է «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ն։ 2007 թ.-ի սեպտեմբերի 8-ին «Մոսկվայի տանը» անցկացված «Ռուսսկի սիլուետ» կիսաեզրափակչում մասնակցել են 27 երիտասարդ հայ դիզայներ-մոդելավորողներ։ Նեկտար Վասիլյանից և Սեդա Մանուկյանից հետո երրորդ տեղը կիսել են մոդելավորողներ Վերոնիկա Տկաչենկոն և Աննա Վարդանյանը՝ «Ռուսսկայա ռուլետկա» և «Վալենկի» հավաքածուներով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։