484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսաց լեզվի ՄՊՔ-ներն ուղղված են դպրոցականների հաղորդակցական ունակությունների զարգացմանը
17:08
19 Նոյեմբերի 2007

Երկուշաբթի Երևանում այս մասին հայտարարեց ՄՊՔ շրջանակներում ռուսաց լեզվի քննական հանձնաժողովի նախագահ Նինա Տատկալոն։

«Քանի որ մեր հիմնախնդիրներից մեկն է դպրոցականների մոտ հաղորդակցական ունակությունները զարգացնելը, մենք փորձել ենք թեստերը դարձնել հաղորդակցական-ուղղորդված, և դրանցում ներառել ենք ընկալմանը կամ տրամաբանական մտածողության ընդունակությունը որոշող ոչ մեծ խնդիրներ»,- ասաց նա։

Միաժամանակ, Տատկալոն ավելացրեց, որ հանձնաժողովի անդամները նաև ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ դպրոցականներն առաջին անգամ են թեստային քննություն հանձնելու թելադրության փոխարեն, և փորձել են հնարավորինս ճշգրտորեն մոտենալ թեստերի կազմանը, որպեսզի դպրոցականների մոտ  հոգեբանական պատնեշ չառաջանա։

«Որոշ առումով թեստերն ավելի լավ են, քան թելադրությունը, քանի որ ընդգրկում են ողջ լեզվական համակարգը, և դպրոցականը ստիպված պետք է իսկապես խորությամբ ուսումնասիրել տվյալ լեզուն դպրոցական ծրագրի շրջանակներում, որպեսզի հաջողությամբ հանձնի ՄՊՔ-ն», - ասաց նա, ընդգծելով, որ այս դեպքում կփոխվի դպրոցականի վերաբերմունքը հենց ռուսաց լեզվի նկատմամբ՝ որպես հաղորդակցման միավորի և շփման միջոցի։

2007 թ. հոկտեմբերին Հայաստանի մի քանի դպրոցների 500 աշակերտ մաթեմատիկայի և չորս օտար լեզուների՝ անգլերենի, ռուսերենի, գերմաներենի և ֆրանսերենի ՄՊՔ փորձարկում է անցել։

Մասնավորապես, գերմաներենի փորձնական ՄՊՔ-ին մասնակցել է 183 աշակերտ, միջին նիշը կազմել է 26,7, բալերի առավելագույն (71) քանակ է հավաքել 2 աշակերտ, նվազագույն՝ 1 աշակերտ։ Ֆրանսերենի ՄՊՔ-ին մասնակցել է 192 աշակերտ, միջին բալը հասել է 35,8-ի, բալերի առավելագույն (76) քանակ է հավաքել 1 մարդ, իսկ նվազագույն՝ 2։

Ռուսաց լեզվի ՄՊՔ-ին մասնակցել է 237 մարդ, միջին բալը եղել է 46-ը, բալերի առավելագույն (76) քանակ հավաքել է 1 մարդ, իսկ նվազագույն (11)՝ 1 մարդ։ Անգլերենի ՄՊՔ-ին մասնակցել է 435 դպրոցական, միջին բալը կազմել է 49-ը, բալերի առավելագույն քանակ (80) հավաքել է 1 մարդ։

Հայաստանում առաջին անգամ ՄՊՔ-ներ անցկացվեցին 2007թ. հունիսի 1-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ ՀՀ 1442 քննական կենտրոններում և ԼՂՀ-ում։ Ընդհանուր առմամբ, ՄՊՔ-ներին մասնակցեց ավելի քան 50 հազ. մարդ, դեռ ավելին՝ նրանցից մոտ 38 հազարը ավարտական քննությունը հանձնում էին «Ա» տարբերակով, իսկ մնացածը՝ «Բ» տարբերակով, որոնք կազմված էին բուհերի ընդունելության քննությունների հարցերից։

2007-2008թթ. ուսումնական տարում «Հայոց լեզու և գրականություն» առարկային կավելանա «Մաթեմատիկան», ինչպես նաև չորս օտար լեզուներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։