481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Օտար լեզուների ՄՊՔ թեստային տարբերակները 80 տոկոսով համապատասխանեցվել են միասնական չափորոշիչներին
16:33
19 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում չորս օտար լեզուներից Միասնական պետական քննության (ՄՊՔ) տարբերակները 80 տոկոսով հնարավորինս համապատասխանեցվել են միասնական չափորոշիչներին։

Ինչպես երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՄՊՔ շրջանակներում գերմաներեն լեզվի քննական հանձնաժողովի նախագահ Յուրի Գաբրիելյանը, պարզվել է, որ թեստերը մշակելիս միասնական չափորոշիչներին հասնելու խնդիրը բավականին բարդ է եղել, սակայն հաջողվել է հաղթահարել այդ խնդիրը։

«Բացարձակ համապատասխանեցման հասնելն անհնար է, քանի որ յուրաքանչյուր լեզու ունի իր առանձնահատկությունները, և գիտելիքների գնահատումը իրականացվում է տարբեր չափանիշների հիման վրա»,- ասաց նա։

Գաբրիելյանի խոսքով, մյուս խնդիրը դպրոցականների հաղորդակցական գիտելիքների ստուգումն է, որի իրականացումը գրավոր թեստի միջոցով բավական բարդ է։

«Այս նպատակով մենք մշակել ենք հայեցակարգային նոր թեստային մոդել, որն, ինչպես ցույց տվեցին փորձնական քննությունները, ոչ միայն լավ երաշխավորեց իրեն, այլև արժանացավ մեր օտարերկրյա գործընկերների դրական գնահատականին»,- հաղորդեց նա։

Գաբրիելյանը նաև նշեց, որ փորձնական քննությանը մասնակցած դպրոցականների համար որոշակի բարդություն էր ներկայացնում քննության նոր ձևը։

«Շատ դպրոցականներ ունեին բավարար գիտելիքներ, սակայն նրանց գիտելիքների գնահատման թեստային տարբերակը որոշ չափով բարդացնում էր ճիշտ պատասխանների ընտրությունը»,-պարզաբանեց նա, ավելացնելով, որ նմանատիպ դժվարությունների հանդիպեցին նաև թեստերը ստուգող ուսուցիչները։

Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, թեստերը հաջողված են, սակայն դրանց վերջնական տարբերակը հաստատելուց առաջ հարկավոր է վերամշակել։

2007 թ. հոկտեմբերին Հայաստանի մի քանի դպրոցների 500 աշակերտ մաթեմատիկայի և չորս օտար լեզուների՝ անգլերենի, ռուսերենի, գերմաներենի և ֆրանսերենի ՄՊՔ փորձարկում է անցել։

Մասնավորապես, գերմաներենի փորձնական ՄՊՔ-ին մասնակցել է 183 աշակերտ, միջին նիշը կազմել է 26,7, բալերի առավելագույն (71) քանակ է հավաքել 2 աշակերտ, նվազագույն՝ 1 աշակերտ։ Ֆրանսերենի ՄՊՔ-ին մասնակցել է 192 աշակերտ, միջին բալը հասել է 35,8-ի, բալերի առավելագույն (76) քանակ է հավաքել 1 մարդ, իսկ նվազագույն՝ 2։

Ռուսաց լեզվի ՄՊՔ-ին մասնակցել է 237 մարդ, միջին բալը եղել է 46-ը, բալերի առավելագույն (76) քանակ հավաքել է 1 մարդ, իսկ նվազագույն (11)՝ 1 մարդ։ Անգլերենի ՄՊՔ-ին մասնակցել է 435 դպրոցական, միջին բալը կազմել է 49-ը, բալերի առավելագույն քանակ (80) հավաքել է 1 մարդ։

Հայաստանում առաջին անգամ ՄՊՔ-ներ անցկացվեցին 2007թ. հունիսի 1-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ ՀՀ 1442 քննական կենտրոններում և ԼՂՀ-ում։ Ընդհանուր առմամբ, ՄՊՔ-ներին մասնակցեց ավելի քան 50 հազ. մարդ, դեռ ավելին՝ նրանցից մոտ 38 հազարը ավարտական քննությունը հանձնում էին «Ա» տարբերակով, իսկ մնացածը՝ «Բ» տարբերակով, որոնք կազմված էին բուհերի ընդունելության քննությունների հարցերից։

2007-2008թթ. ուսումնական տարում «Հայոց լեզու և գրականություն» առարկային կավելանա «Մաթեմատիկան», ինչպես նաև չորս օտար լեզուներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: