480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Նոյեմբերի վերջին հայկական դպրոցներին կտրամադրվեն Միասնական պետական քննության ձեռնարկները
15:12
19 Նոյեմբերի 2007

Հայաստանի դպրոցների աշակերտներին մյուս շաբաթվանից կտրամադրվեն մաթեմատիկայի, ինչպես նաև անգլերենի, ռուսերենի, գերմաներենի և ֆրանսերենի ձեռնարկները՝ Միասնական պետական քննության շրջանակներում (ՄՊՔ)։

Ինչպես երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Գնահատման և թեսթավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, նախարարի հրամանով ձեռնարկները ապագա դիմորդներին կտրամադրվեն անվճար։

Նրա խոսքերով, մաթեմատիկայի և հայոց լեզվի ձեռնարկների խմբաքանակը գրեթե պատրաստ է, իսկ օտար լեզուների ձեռնարկների հրատարակությունը գտնվում է տպագրության վերջին փուլում։

«Մաթեմատիկայի և հայոց լեզվի ձեռնարկները հրատարակվել են 50 հազ. օրինակով, իսկ չորս օտար լեզուների ձեռնարկների վերջնական քանակը կճշտվի՝ դպրոցներից ստացված պատվերներին համապատասխան», - պարզաբանեց Մանուկյանը։

Միաժամանակ մամուլի քարտուղարն ավելացրեց, որ ՄՊՔ ձեռնարկները նախատեսված են միջնակարգ հանրակրթական դպրոցների ուսուցչական և աշակերտական կազմի համար։ «Ձեռնարկներում ներկայացված են գրավոր թեսթերի բոլոր չորս նմուշները, որոնք փորձարկվել են Երևանի և Տավուշի մարզի մի շարք դպրոցներում», - ասաց նա։

2007 թ. հոկտեմբերին Հայաստանի մի քանի դպրոցների 500 աշակերտ մաթեմատիկայի և չորս օտար լեզուների՝ անգլերենի, ռուսերենի, գերմաներենի և ֆրանսերենի ՄՊՔ փորձարկում է անցել։

Մասնավորապես, գերմաներենի փորձնական ՄՊՔ-ին մասնակցել է 183 աշակերտ, միջին նիշը կազմել է 26,7, բալերի առավելագույն (71) քանակ է հավաքել 2 աշակերտ, նվազագույն՝ 1 աշակերտ։ Ֆրանսերենի ՄՊՔ-ին մասնակցել է 192 աշակերտ, միջին բալը հասել է 35,8-ի, բալերի առավելագույն (76) քանակ է հավաքել 1 մարդ, իսկ նվազագույն՝ 2։

Ռուսաց լեզվի ՄՊՔ-ին մասնակցել է 237 մարդ, միջին բալը եղել է 46-ը, բալերի առավելագույն (76) քանակ հավաքել է 1 մարդ, իսկ նվազագույն (11)՝ 1 մարդ։ Անգլերենի ՄՊՔ-ին մասնակցել է 435 դպրոցական, միջին բալը կազմել է 49-ը, բալերի առավելագույն քանակ (80) հավաքել է 1 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։