484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Մշակվել են Երևանի չորս համայնքների գոտևորման նախագծերը
14:23
19 Նոյեմբերի 2007

Երևանում մշակվել են մայրաքաղաքի չորս համայնքների՝ Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր և Նորք-Մարաշ, գոտևորման նախագծերը։ Ինչպես  երկուշաբթի լրագրողենրնի հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, գոտևորումն իրականացվել է Երևանի գլխավոր հատակագծի շրջանակներում։

«Այսպիսով, Երևանի գոտևորված համայնքների ընդհանուր թիվը հասավ հինգի, քանի որ Կենտրոն համայնքը գոտևորվել էր դեռևս 2006թ.-ին»,- ասաց նա։ 

Դանիելյանի խոսքերով, գոտևորման նախագծերը ծրագրային փաստաթղթեր են և հիմք կծառայեն համայնքի տարածքում հետագա գործունեության համար, մասնավորապես, հողերի նպատակային օգտագործման, շինարարության չափանիշերի և ստանդարտների հաստատման համար։

«Գոտևորման նախագծերը հասարակական լսումների փուլ են անցել։ Այսօր վերջին քննարկումներն են ծրագրված Ճարտարապետների միությունում, ինչից հետո փաստաթղթերը կփոխանցվեն համապատասխան նախարարություններ՝ համալիր փորձաքննության անցկացման համար»,- ասաց նա։

Երևանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ փորձաքննությունների հաջող արդյունքների դեպքում չորս համայնքների գոտևորման նախագծերը կընդունվեն քաղաքապետի որոշմամբ։

Երևանի գլխավոր հատակագիծը Հայաստանի կառավարությունը հաստատել է 2005թ.-ին, իսկ դրա իրագործումը նախատեսված է մինչև 2020թ.-ը։ Մասնավորապես, գլխավոր հատակագծի շրջանակներում նախատեսվում է քաղաքի կանաչ տարածքների ավելացում, երկու նոր պողոտաների՝ Հյուսիսային և Գլխավոր, կառուցում, այլընտրանքային ճանապարհների շինարարություն, ինչպես նաև մայրաքաղաքային համայնքների գոտևորում։ --0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։