482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը ծանոթացել է ԼՂՀ կառավարության ծրագրերին
11:49
19 Նոյեմբերի 2007

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է ԼՂՀ կառավարության անդամների հետ։

«Հայաստանի ղեկավարը հետաքրքրվել է, թե ԼՂՀ գործադիր նոր իշխանությունը ինչ գերակայություններ է նախանշել Արցախի սոցիալ-տնտեսական ասպարեզում, ինչպիսի ծրագրերով են ապահովելու հանրապետության զարգացումը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ինչպես հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության ջանքերն ուղղված են տարեկան 15 տոկոս տնտեսական աճ ապահովելուն, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը հասցնել Հայաստանի մակարդակին և հաղթահարել աղքատությունը։

Նրա խոսքերով, մեծ ներդրումներ են սպասվում գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում։ «Ընդ որում, ներդրումների մի զգալի բաժինը այսուհետ կկատարվի մասնավոր ձեռներեցների կողմից», - ասել է Հարությունյանը։

Ղարաբաղակի կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը համահունչ լինի ՀՀ նույնատիպ ծրագրին, և ԼՂՀ-ն Հայաստանի հետ առաջադիմի ներդաշնակ ձևով։

Ռ. Քոչարյանը իր հերթին ԼՂՀ կառավարության անդամներին հորդորել է ակտիվորեն համագործակցել ՀՀ գործադիր իշխանության համապատասխան կառույցների հետ, որպեսզի բարեփոխումները համընթաց լինեն Հայաստանի և Արցախի միջև։

ՀՀ նախագահը միաժամանակ շեշտել է, որ անհրաժեշտ է հետևել Հայաստանի փորձին, որոշակի մշակված ծրագրեր պատրաստել ու ներկայացնել շահագրգիռ կառույցներին ու անձանց։

«Լավ ցանկությունների և տրամադրությունների մթնոլորտից պետք է անցնել կոնկրետ գործերի դաշտ», - ասել է Քոչարյանը։

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։

2007 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 625340 դրամ կամ 1785 դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: