485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում համերգ կունենա էստոնական հայտնի «Հորտուս մյուզիկուս» անսամբլը
11:42
19 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում նոյեմբերի 21-ին տեղի կունենա էստոնական հայտնի Hortus Musicus անսամբլի համերգը՝ «XXI դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնի շրջանակներում։

 

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին փառատոնի կազմկոմիտեից, համերգի «Արևելք և արևմուտք. երաժշտությունը մշակույթների խաչմերուկում» վերնագրով առաջին մասում ընդգրկված են հնդիկ, ֆրանսիացի, իսրայելցի, թունիսցի հեղինակների ստեղծագործությունները։

«Վերածննդի վառ փայլատակումը. Ոսկե դարի իսպանական և իտալական երաժշտությունը» վերնագրով երկրորդ մասում Hortus Musicus անսամբլի երաժիշտների կատարմամբ հայ հանդիսատեսին կներկայացվեն 16-17-րդ դարի իտալացի և իսպանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

 

Համերգը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլարհարմոնիայի «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում։

Hortus Musicus անսամբլը ձևավորվել է 1972 թ.-ին՝ ջութակահար Անդրես Մուստոնենի նախաձեռնությամբ, ով մինչ օրս խմբի գեղարվեստական ղեկավարն է։

Անսամբլի կազմում են երաժիշտներ Օլև Այնոմեն (շովն, բլոկ-ֆլեյտա, շալմեյ), Վալթեր Յուրգենսոնը (տրոմբոն), Տինիս Կուրմեն (կուրտալ, շովն, ֆագոտ, բլոկ-ֆլեյտա, քրումորն, ռաուշցայֆ), Պետեր Կլաաս (ալտ, թավջութակ), Ւմրե Էնմա (ջութակ, ալտ, կոնտրաբաս), Իվո Սիլամաա (կլավեսին, երգեհոն, դաշնամուր), Յոզեփ Վահերմեկի (տենոր), Յաան Արդեր (բարիտոն), Ռիհո Ռիդբեկ (բաս, հարվածային գործիքներ)։

Անսամբլը կատարում է տարբեր ոճերի, ուղղությունների և դարաշրջանների երաժշտություն՝ սկսած 8-րդ դարից մինչև մեր օրերը։ Իր 35-ամյա գոյության ընթացքում Hortus Musicus անսամբլը համեգներ է ունեցել գրեթե բոլոր Եվրոպական երկրներում, Ամերիկայում, Ճապոնիայում, Իսրայելում, նախկին ԽՍՀՄ տարածքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։