480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերությունը հուսով է, որ մոտ ժամանակներս կվերականգնվեն Թուրքիայի օդային տարածքով չվերթերը
11:16
19 Նոյեմբերի 2007

«Արմավիա» հայկական ավիաընկերությունը հուսով է, որ մոտ ժամանակներս կվերականգնվեն Թուրքիայի օդային տարածքով չվերթերը: Այս մասին շաբաթ օրը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՄԻԿԱ Լիմիթեդ» ընկերության նախագահ, «Արմավիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր Միխայիլ Բաղդասարովը։  

«Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր, որ խորհուրդ չի տալիս Հալեպ և Բեյրութ չվերթեր իրականացնել իր օդային տարածքով։ Սակայն գոնե մեկ չվերթի իրականացման մեր խնդրանքից հետո, որի համար արդեն ավիատոմսերը վաճառվել էին, թուրքական կողմը հայտարարեց չվերթերի իրականացման արգելքի մասին՝ առանց պատճառաբանությունների», - հիշեցրել է նա՝ ավելացնելով, որ Թուրքիայի օդային տարածքով նմանատիպ չվերթեր իրականացնող սիրիական ավիաընկերությանը նման արգելքներ չեն ներկայացվել։

Բաղդասարովի կարծիքով, «Արմավիա» ավիաընկերության համար օդային տարածքի փակումը պայմանավորված չէ տեխնիկական պատճառներով։ Նա տեղեկացրել է, որ այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև, որոնք, հուսով է նա, արդյունավետ կլինեն։

Թուրքական իշխանությունները նոյեմբերի 13-ին արգելել էին հայկական «Արմավիա» ավիաընկերության թռիչքները Թուրքիայի օդային տարածքով։ Այս կապակցությամբ «Արմավիայի» Երևան-Հալեպ և Երևան-Բեյրութ չվերթերը հանվել են։

Միաժամանակ, ինչպես սույն փաստը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեկնաբանել էր Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը, Թուրքիան Հայաստանի համար իր օդային տարածքը չի փակել, և այսօրվա դրությամբ Թուրքիայի օդային տարածքը բաց է երկու ուղղություններով էլ՝ ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ Հայաստանից։ 

Նա բացատրել էր, որ թուրքական օդագնացությունը ժամանակավորապես ի վիճակի չէ իրականացնել «Արմավիա» ավիաընկերության երկու՝ Երևան-Հալեպ և Երևան-Բեյրութ չվերթերի տեխնիկական սպասարկումը, ինչի մասին նրանք նախապես պաշտոնապես տեղեկացրել են «Արմավիա» ավիաընկերությանը։

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային ավիափոխադրողը։ Ընկերությունը ստեղծվել է 1996թ.-ին հիմնադիրներ՝ «Ավիաֆին» ԲԲԸ և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ կողմից։ 2005 թ. հունիսից ավիաընկերության 100 տոկոս բաժնետերն է «MIKA Armenia Trading» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։

Այսօր ավիաընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում դեպի Ռուսաստան և ԱՊՀ քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ չվերթերի՝ Հայատանում ամենախոշոր ցանցը։ «Արմավիան» շաբաթական շուրջ 70 կանոնավոր չվերթեր է իրականացնում 22 ուղղություններով՝ դեպի աշխարհի 10 երկրներ։ Ավիաընկերությունն ունի չորս А320 ինքնաթիռ, մեկ Բոինգ 737-300, ինչպես նաև վարձակալում է խորհրդային արտադրության ինքնաթիռներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։