483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առաջին նախագահը ներողամտություն է հայցել ժողովրդից` Արցախի փրկության համար նրանց կրած տառապանքների համար
21:26
16 Նոյեմբերի 2007

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներողամտություն է հայցել ժողովրդից` Արցախի փրկության համար նրանց կրած տառապանքների համար։

«Իմ երկարատև բացատրությունները 90-ականների սկզբին Հայաստանում էներգետիկ ճգնաժամի պատճառների վերաբերյալ չեն փարատի շատերի կասկածները, այդ պատճառով ես ներողամտություն եմ հայցում ժողովրդից` հանուն Արցախի փրկության նրան պատճառած տառապանքների համար»,-ասաց նա։

Նրա խոսքերով, հայ ժողովրդի համար ցուրտ ու մութ 1992-1994 թթ. պայմանավորված էին Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմով և Հայաստանի արտաքին շրջափակմամբ։

Նրա խոսքերով, այն շրջանում Հայաստանի տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն ուղղվում էին բանակի մարտունակության խնդիրները լուծելուն, մասնավորապես, տեխնիկա, ռազմամթերք, զինվորների համար հագուստ ու սննդամթերք գնելուն, ինչպես նաև բուն Հայաստանի սահմանները պաշտպանելուն։

Տեր-Պետրոսյանը նշեց, որ անհեթեթ է համարում այն ժամանակվա իշխանությունների հասցեին հնչող մեցադրանքները, թե նրանք արհեստականորեն են էներգետիկ ճգնաժամ ստեղծել։

«Ես երջանիկ եմ, որքան էլ դա տարօրինակ հնչի, որ հայ ժողովրդի մեծ մասը 1992-1994 թթ. համարում է ցուրտ ու մութ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք իրենց վրա չեն զգացել պատերազմի բոլոր դժվարությունները, այն դեպքում, երբ ղարաբաղյան ժողովրդի և Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար դրանք հրթիռակոծման, փոխհրաձգության, զոհերի և կորուստների տարիներ էին։ Գին, որը բերեց Արցախի ազատագրմանը, և որին մենք նվիրեցինք մեզ անմնացորդ»,-հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքերով, այս մասին է վկայում այն, որ Լեռնային Ղարաբաղն այսօր կայացած պետություն է, ունի արդյունավետ սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգ, ինչին հնարավոր չէր լինի հասնել առանց Հայաստանի գործուն աջակցության։

«Խորապես ցավում եմ և ինձ անհարմար եմ զգում այն բանի համար, որ ստիպված եմ այսպես բացահայտ խոսել էներգետիկ ճգնաժամի և ղարաբաղյան պատերազմի փոխկապակցվածության մասին։ Նորմալ երկրում դա պիտի այնպիսի տաբու լիներ, որի մասին միայն հիշատակելն անգամ վիրավորական պիտի լիներ մարդկանց համար»,-հայտարարեց Հայաստանի առաջին նախագահը։-0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։