486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ընդդիմադիրները դատապարտել են «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության ղեկավարի վրա կատարված հարձակումը
19:48
16 Նոյեմբերի 2007

Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության և Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդներ Լյուդմիլա Սարգսյանը և Ստեփան Դեմիրճյանը խիստ դատապարտել են «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միության ղեկավար Նարեկ Գալստյանի վրա կատարված հարձակումը։

«Հայաստանի իշխանություններն այնքան թույլ են, որ ստիպված են ուժ գործադրել  հայկական երիտասարդության ներկայացուցչի նկատմամբ։ Մենք գիտակցում ենք, թե ուր և ում հետ ենք գնում և վստահ ենք, որ ոչ մի բռնություն չի կարողանա կոտրել մեր կամքը»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանն ուրբաթ Երևանում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ։

Նրա խոսքերով, բռնությունն իրականացվել է ոչ թե կոնկրետ անձի, այլ երկրի ողջ երիտասարդ սերնդի դեմ։

Իր հերթին Ստեփան Դեմիրճյանը ևս խստորեն դատապարտել է այդ միջադեպը։ «Իշխանությունները փորձում են կոտրել ընդդիմադիր շարժումը երկրում և հաստատել վախի մթնոլորտ»,-կարծում է ՀԺԿ ղեկավարը։ Նա անկեղծ վստահություն է հայտնել, որ իշխանություններին դա չի հաջողվի։

«Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական խորհրդի ղեկավար Նարեկ Գալստյանի վրա հարձակումը տեղի է ունեցել երեկ առավոտյան։ Ներկայումս տուժածը գտնվում է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերն արդեն դատապարտել են տվյալ միջադեպը՝ հայտարարելով, որ «դա հասարակական-քաղաքական գործիչների և լրագրողների նկատմամբ բռնության հերթական արտահայտությունն է, ինչը, ցավոք, Հայաստանում օրինաչափություն է դառնում»։

Միաժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուրբաթ լրագրողներին հայտնեց, որ երկրի իրավապահ մարմիններին հանձնարարվել է միջադեպի լուրջ հետաքննություն իրականացնել, և նկատել է, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ յուրաքանչյուր միջադեպ անպայմանորեն կապելու են ընտրությունների և քաղաքականության հետ։

Քոչարյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իրավապահ մարմիններն աշխատելու են կատարվածի բոլոր փաստերն ու վարկածները բացահայտելու ուղղությամբ՝ արդեն ունենալով բավականաչափ փորձառություն, երբ փորձ էր արվում կենցաղային հողի վրա տեղի ունեցած նման միջադեպերը քաղաքականացնել։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: