486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է անվանի գեղանկարիչ Գառզուի 100-ամյակին նվիրված ցուցահանդես
19:26
16 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային գրադարանում ուրբաթ բացվեց ֆրանսահայ հռչակավոր գեղանկարիչ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարեց Ազգային գրադարանի պատկերագրական և քարտեզագրական նյութերի գլխավոր գրադարանավար Գոհար Հարությունյանը, ցուցադրության մեջ հավաքված են նկարչի աշխատանքներով  ալբոմները և հավաքածուները։

Հարությունյանի խոսքերով, նկարչի աշխատանքներով հավաքածուներից բացի, ցուցահանդեսում ներկայացված են Գառզուի մասին կենսագրական նյութերով գրքեր։

«Գրադարանի ֆոնդերից մենք առանձնացրել ենք նաև մեծ նկարչի ստեղծագործության վերաբերյալ հոդվածներ»,-հավելեց նա։

Հարությունյանն ասաց, որ Գառզուն հռչակվել է ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես այնպիսի մեծ վարպետների գրքերի ձևավորող, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Ալբեր Քամյուն։ Նրա ձևավորումները կարելի է տեսնել նաև 20-րդ դարի հռչակավոր ֆրանսիացի  արձակագիրների և պոետների ստեղծագործություների էջերում։

«Հեմինգուեյի՝ Գառզուի ձևավորմամբ աշխատանքների թվում առանձնահատուկ տեղ է գրավում «Հրաժեշտ զենքին» ստեղծագործությունը»,-նշեց նա։

Նա հավելեց, որ Գառզուն հեղինակություն է վայելել նաև Հայաստանի արվեստի գիտակների շրջանում։ «1966թ.-ին նկարիչն առաջին անգամ այցելեց պատմական հայրենիք և Ազգային պատկերասրահին նվիրեց 150 գրաֆիկական աշխատանքներ»,-ասաց նա։

Գառզուն (Գառնիկ Զուլումյան) ծնվել է 1907թ.-ին Հալեպում (Սիրիա)։ 1924-ին տեղափոխվել է Ֆրանսիա։ 1925-ին ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը։ 1939-ին տեղի ունեցավ Ժան Գառզու մականունն ընդունած Գառնիկ Զուլումյանի առաջին անհատական պաշտոնական ցուցահանդեսը։

Գառզուի ցուցահանդեսներն անցկացվել են տարբեր երկրներում, նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ավելի քան հարյուր ցուցահանդեսներում։ Նրա կտավները պատկերված են Ֆրասնիայի փոստային դրոշմանիշերի վրա։

1956թ.-ին նկարիչն արժանացել է «Պատվո լեգիոն» ասպետական շքանշանի, 1977-ին ընտրվել է Ֆրանսիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ։ 1958-ին Բրյուսելում արժանացել է Եվրոպայի գրան-պրի մրացանակի, իսկ 1955-ին պարգևատրվել է Ճապոնիայի կրթության ազգային շքանշանով։

Նկարիչը զբաղվել է նաև ճենապակու ձևավորմամբ և փորագրություններով, Փարիզի օպերայի և բալետի թատրոններում ձևավորել է թատերական բեմադրություններ։

Մեծ ֆրանսիացի նկարիչը մահացել է 2000թ.-ին՝ Մարսակ-սյուր-Լիլեում գտնվող իր առանձնատանը (Դորդոն մարզ)՝ 93-ամյա հասակում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: