478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն՝ առանց սահմանների» մրցույթի հաղթողների պարգևատրումը
19:07
16 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն՝ առանց սահմանների» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որն անցկացվել էր «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի շրջանակներում։

Մրցույթի հաղթող ճանաչվեց «Խաղահրապարակ» կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմի նախագիծը։

Ինչպես ուրբաթ հաղորդեց UNDP-ի մշտական ներկայացուցիչ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը, նախագծի իրականացման համար հեղինակներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կհատկացվի 5 հազ. դոլար ֆինանսական աջակցություն, իսկ ԵԱՀԿ-ի կողմից՝ 1,5 հազ. եվրո։

«Նման նախաձեռնությունների իրագործումը շատ կարևոր է, քանի որ հասարակությանը դաստիարակում է հանդուրժողականության արժեքներով»,- ասաց նա։

Վիդալի կարծիքով, «հանդուրժողականությունը ներդաշնակությունն է զանազանության մեջ, և առանց դրա չէր լինի ոչ խաղաղություն, ոչ էլ ժողովրդավարություն»։

Իր հերթին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշեց, որ մրցույթին մասնակցում էր 12 նախագիծ։

«Մրցույթի երկրորդ փուլ անցան յոթ նախագծեր, որոնցից էլ ընտրվեց հաղթողը, թեև բոլոր աշխատանքներն էլ բավականին հետաքրքիր էին»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքերով, «Ոսկե ծիրան» փառատոնը մտադիր է աջակցել այս նախագծերի իրականացման աշխատանքներին։ «Մշակութային արժեքներ ստեղծելիս ոչ մաշկի գույնը, ոչ էլ ազգային պատկանելությունը նշանակություն չունեն։ Մենք փորձում ենք ֆիլմեր ստեղծել, որոնք կվերացնեն սահմանները և վերջ կտան թշնամությանը՝ ստեղծելով բարեկամական մթնոլորտ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կինոն ժամանակակից հասարակության վրա ներգործելու մոբիլ գործոն է։

1995թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարեց Հանդուրժողականության միջազգային օրվա մասին։ 1996թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկեց անդամ-պետություններին՝ ամեն տարի նոյեմբերի 16-ին նշել Միջազգային օր՝ նվիրված հանդուրժողականությանը, և դրան նվիրել համապատասխան միջոցառումներ՝ ուղղված թե ուսումնական հաստատություններին և թե հասարակության լայն շրջանակներին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: