487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀԺԿ առաջնորդն ընդդիմությանը կոչ է անում միավորվել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ
18:57
16 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ընդդիմադիր ուժերին կոչ է անում 2008թ.-ին կայանալիք ընտրություններում միավորվել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ։

«Ընտրությունները ճակատագրական են լինելու, քանի որ մենք մտադիր ենք արմատական փոփոխությունների հիմքեր դնել»,-հայտարարեց Դեմիրճյանը ուրբաթ՝ ելույթ ունենալով Երևանի կենտրոնում՝ ընդդիմության հանրահավաքում։

Նրա խոսքերով, հաղթանակի համար համախմբում է անհրաժեշտ և միասնական բևեռի ձևավորում, որովհետև առանձին Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները հնարավորություններ չունեն։

«Այդ նպատակով ես որոշում եմ ընդունել չառաջադրել իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին»,-ասաց Դեմիրճյանը՝ հաստատելով, որ ՀԺԿ-ն նախագահական ընտրություններում կաջակցի Տեր-Պետրոսյանին։

Այս պահին Երևանի Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ։ Հանրահավաքին մասնակցում է մի քանի հազար մարդ, այդ թվում՝ Հայաստանի լիբերալ-առաջադիմական, «Հանրապետություն», «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները։

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ առաջին ընդդիմադիր հանրահավաքը։ Բազմամյա լռությունից հետո սա նրա առաջին ելույթն էր լայն լսարանի առջև, որտեղ նա քննադատության ենթարկեց ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականությունը։

Հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր 2008թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։