480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
18:31
16 Նոյեմբերի 2007

ՀՀ խորհրդարանը երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ, ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։

Ինչպես տեղեկացրեց օրինագծի համահեղինակ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, բազմաթիվ առաջարկություններ էին ներկայացվել, և շատ հարցերի շուրջ պատգամավորներին հաջողվեց գոհացուցիչ լուծումներ գտնել։ Փաստաթղթի հիմքում ընկած էին նաև միջազգային կազմակերպությունների և տեղական դիտորդների առաջարկությունները։

Նա նշեց, որ փոփոխությունները լուծում են քաղաքացիների ընտրական իրավունքների ընդլայնման հիմնական հարցը։ Մասնավորապես, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) և ԵԱՀԿ-ի առաջարկով օրինագիծ է մտցվել մի դրույթ, համաձայն որի այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրը բացակայում են իրենց գրանցման վայրից, քվեարկելու իրավունք են ստանում իրենց գտնվելու վայրում։

Միաժամանակ Նիկոյանը նշեց, որ կրկնակի քվեարկությունը բացառելու համար ԸԿ-ում կատարվել են փոփոխություներ, որոնք նախատեսում են պաշտպանության եռակի մեխանիզմ։ Մասնավորապես, ընտրություններից երկու օր առաջ տեղամասերում կփակցվեն քաղաքացիների լրացուցիչ ցուցակները, և ըստ բնակավայրի քվեարկության իրավունք ունեցող ընտրողը կարող է լիազոր մարմնից ստացած տեղեկանքով դիմել ընտրատեղամաս։ Բացի այդ, ԿԸՀ-ի կայքում կտեղադրվեն ընտրողների ցուցակները՝ ըստ մարզերի և տեղամասերի։

Նիկոյանը հայտնեց, որ քաղաքական համերաշխության նպատակով որոշվել է հանել առանձին տեղամասերում վիճակահանության միջոցով ձայների հաշվառման նախնական տարբերակը և թողել հին տարբերակը, որն ամրագրված է գործող ԸՕ-ում, համաձայն որի հաշվառումը կատարվում է այն տեղամասերում, որոնք նախապես հայտ են ներկայացրել։

Նրա խոսքերով, հանվել է քվեարկողների անձնագրերում դրոշմ դնելու  առաջարկությունը, որը պնդում էր ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջրկում էր կիրառել այդ լրացումը, որպեսզի ընտրությունների ժամանակ բարձրանա վերահսկողության մակարդակը և բացառվեն խախտումները, սակայն ընդդիմախոսները դա համարեցին մարդու իրավունքների խախտում։

Բացի այդ, պարզեցվել է թեկնածուների առաջադրման կարգը։ Մասնավորապես, մեծամասնական կարգով նախագահի և պատգամավորների ընտրության դեպքում հանվել է քաղաքացիական նախաձեռնությամբ և նախընտրական դաշինքների կողմից թեկնածուի առաջադրման դրույթը։

Նման համակարգը նախատեսվում է փոխարինել թեկնածուների ինքնառաջադրման իրավունքով և դրան զուգահեռ նախատեսվում է ընտրական գրավի գումարը 5 մլն. դրամից (մոտ 15,6 հազ. դոլար) բարձրացնել մինչև 8 մլն. դրամ (25 հազ. դոլար)։

Նիկոյանը նաև հայտնեց, որ խորհրդարանականները որոշել են հանել առաջին ընթերցմամբ ընդունված նախընտրական հիմնադրամների  չափի մեծացման մասին փոփոխությունը՝ թողնելով այն հին մակարդակի վրա՝ 70 մլն. դրամ։ «Մենք որոշեցինք հանել այդ դրույթը, որպեսզի նախագահական ընտրությունների շեմին չբարդացնենք իրավիճակը։ Այս հարցը, ինչպես նաև քաղաքական քարոզարշավի ծախսերին վերաբերող այլ հարցեր կներգրավվեն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում»,- ասաց նա։

Սահմանվել են նաև նախընտրական հիմնադրամների միջոցների ծախսերի կարգը և ժամկետները։ Փոփոխություններով խստացվել է նաև նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և միջոցների ծախսի վերահսկողությունը։ Սահմանվել է, որ դիտորդական առաքելություն իրականացնելիս ՀՀ քաղաքացիները չեն կարող գրանցվել որպես միջազգային դիտորդներ, իսկ միջազգային դիտորդները՝ որպես տեղական դիտորդներ։

Բացի այդ, փոփոխությունների համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է սահմանի նախընտրական քարոզարշավին հատկացվող ոչ միայն անվճար, այլև վճարովի եթերաժամերի ժամանակացույցը։

Ինչպես հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, փոփոխությունների հիմնական նպատակն է վերացնել այն թերությունները, որոնք հայտնաբերվել էին մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ և նախագահական ընտրությունների շեմին  կատարելագործել ընտրական օրենսդրությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: