480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ-ն մերժել է գրանցել «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպության դիտորդներին
17:55
16 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության հայտը՝ իր ներկայացուցիչներին 2008թ. փետրվարին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես դիտորդ գրանցելու վերաբերյալ։

Ինչպես հայտնեց ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը, հայտը մերժվել է՝ կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերի՝ Հայաստանի օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով։

ԿԸՀ-ն միաժամանակ կազմակերպությանն առաջարկել է՝ հայտը ներկայացնել իր հիմնադիր փաստաթղթերը օրենսդրությանը համապատասխանեցնելուց հետո։

Բախչագուլյանը հիշեցրեց, որ նույն կազմակերպության համանման հայտը մերժվել էր նաև խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և դատարանն այդ որոշումն ուժի մեջ էր թողել։

«Օրենքի համաձայն, հասարակական կազմակերպությունների անվանումները չպետք է պարունակեն «գերագույն խորհուրդ», «ազգային ժողով», «կառավարություն», «դատարան» բառերն ու բառակապակցությունները, որոնք կարող են նույնացվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ»,-ասաց Բախչագուլյանը։

Նրա խոսքերով, եթե կան նման անվանումներ ունեցող կազմակերպություններ, ապա դրանք պետք է իրենց կանոնադրությունը համապատասխանեցնեն «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքին՝ գերագույն մարմնի մոտակա նիստում։

«Օրենքի այդ դրույթն ուժի մեջ է մտել 2001թ. դեկտեմբերին, իսկ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպության կանոնադրության մեջ վերջին փոփոխությունները մտցվել են 2001թ. օգոստոսի 1-ին»,-ասաց ԿԸՀ քարտուղարը։

Նրա խոսքերով, այդպիսով, 2001թ. օգոստոսի 1-ից հետո չեն իրականացվել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջները, և 6 տարիների ընթացքում կազմակերպությունը իր գործունեությունը չի համապատասխանեցրել օրենսդրությանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։