480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի ներկայիս ինշխանությունները չեն ցանկանում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել. պատգամավոր
15:47
16 Նոյեմբերի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ներկայիս ինշխանությունները չեն ցանկանում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել։ Այս մասին ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը։

Նրա խոսքերով, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի վերջին հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցել են դա։ «Թուրքիան ոչ միայն պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, այլև չի ցանկանում  դա անել, քանի որ ներկայիս իշխանությունները նման ցանկություն չունեն»,-ասաց Ադոնցը։

Ադոնցը նշեց, որ Հայաստանը ճնշում չի գործադրում որևէ երկրի վրա՝ Եղեռնի ճանաչման հարցում։ «Չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանը կարող է ճնշում գործել, օրինակ, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի վրա՝ Եղեռնի ճանաչման հարցում։ Այն գնահատականը, որ տվել են այդ երկրները, նրանց ներքին գործն ու դիրքորոշումն է»,-ասաց նա։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նոյեմբերի 7-ին, ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, հայտարարել էր. «մի կողմից Երևանը տարբեր պահանջներ է ներկայացնում Անկարային՝ ձգտելով միջազգային մակարադակի վրա հասնել «հայերի ցեղասպանության» ճանաչմանը, իսկ մյուս կողմից շարունակում է օկուպացնել ադրբեջանական տարածքները»։

«Դա իր հերթին բարդություններ է ստեղծում՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման հարցում։ Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ քանի դեռ չի փոխել իր վերաբերմունքն այս հարցերի նկատմամբ և չի ազատել օկուպացված տարածքները, Երևանը դուրս է մնալու գլոբալ տնտեսական և էներգետիկ նախագծերի իրագործման գործընթացից, որոնք իրականացվում են տարածաշրջանում»,-ասել է Գյուլը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։