484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ծանոթացել է Արևմտահայերի հերթական համագումարի կազմակերպչական աշխատանքներին
15:37
16 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է 1915թ. Հայոց Մեծ Եղեռնից փրկված արևմտահայերի ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական կոմիտեի գործադիր ղեկավար Կարեն Միքայելյանին:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Միքայելյանը կարևորել է համաշխարհային հայության հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների և ծրագրերի իրականացման գործում նրանց միջև աշխատանքների և դերերի բաշխումը։

Կարեն Միքայելյանը վարչապետին է ներկայացրել մոտ ապագայում Փարիզում արևմտահայերի համագումարի հրավիրման կազմկոմիտեի 2000թ.-ից մինչև հիմա տարված աշխատանքների արդյունքները և առաջիկա ծրագրերը:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը ծանոթացել է նաև կազմկոմիտեի կողմից հրատարակված փաստաթղթերի ժողովածուի հետ, որ պարունակում է 1917 և 1919թթ. Երևանում կայացած Արևմտահայերի առաջին և երկրորդ համագումարների և1919-20թթ. Փարիզում կայացած Ազգային համագումարի սղագրությունները, որոնց դասերը շատ կարևոր են և ուսանելի ներկայիս գործելակերպի համար:

Վարչապետը կարևորել է նախորդ համագումարների ընդհատված գործընթացը շարունակելու և նոր համագումար հրավիրելու նախաձեռնությունը, նշելով, որ արևմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմիններ` Արևմտահայ Ազգային ժողով, Ազգային խորհուրդ հիմնադրելու համար անհրաժեշտ է նախապատրաստական մեծ և լուրջ աշխատանք կատարել հայ համայնքներում` նախապես քննարկելով համագումար հրավիրելու հետ կապված կարևոր խնդիրները: 

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։