478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը դատապարտում է քաղաքական հիմք ունեցող բռնությունը
15:07
16 Նոյեմբերի 2007

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը դատապարտում է քաղաքական հիմք ունեցող բռնությունը։ Այս մասին խորհրդարանում բրիֆինգի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով «Սարգսի Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանի վրա կատարված հարձակումը։

«Այս ահաբեկչությունը երկրի քաղաքական գործիչների նկատմամբ հաշվեհարդարի շարունակությունն է և վառ ապացույցը այն բանի, որ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդարը՝ իշխանությունների վարքի անբաժանելի մասն է», - ասաց նա։

Սաֆարյանը նշեց, որ երկրի քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունը կուսակցությունը որակում է որպես քաղաքական ահաբեկչություն, որը հերթական հարվածն է պետության քաղաքացիների քաղաքական ազատությունների և ֆիզիկական անվտանգության հանդեպ, որը ուղղակի ազդում է Հայաստանի միջազգային վարկի վրա և խորացնում երկրում տիրող վախի և անպատժելիության մթնոլորտը։ Նրա խոսքերով, նման իրավիճակում երկրի քաղաքացիները չեն կարող իրենց ամբողջովին պաշտպանված զգալ։

Կուսակցությունը պահանջում է իշխանություններից բացահայտել հանցագործությունների կատարողներին և պատվիրատուներին, պատժել նրանց օրենքի ամենայն խստությամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոններից և հասարակական դիրքից։

Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական-ուսանողական կազմակերպության ղեկավար Նարեկ Գալստյանի նկատմամբ կատարած հարձակման համար,  լքել է Հայաստանի ԱԺ-ի նիստների դահլիճը։

Նոյեմբերի 15-ի առավոտյան Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանի վրա տեղի է ունեցել հարձակում։ Այժմ տուժածը գտնվում է մայրաքաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Հայաստանի քաղաքական ընդդիմադիր ուժերն արդեն տվել են իրենց գնահատականները՝ հայտարարելով, որ «սա հերթական արտահայտությունն է հասարակական-քաղաքական գործիչների և լրագրողների նկատմամբ իրականացվող բռնարարքների շարքում, ինչը Հայաստանում դառնում է օրինաչափ»։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: