486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հանձնարարել է իրավապահ մարմիններին՝ հետաքննություն անցկացնել՝ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ղեկավարի նկատմամբ կատարած հարձակման պատճառները բացահայտելու համար
13:20
16 Նոյեմբերի 2007

Հայաստանի նախագահը հանձնարարել է իրավապահ մարմիններին՝ լուրջ հետաքննություն անցկացնել Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանի նկատմամբ կատարած հարձակման կապակցությամբ։

 «Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնարարվել է դեպքի կապակցությամբ լուրջ հետաքննություն անցկացնել։ Կցանկանայի նշել, որ ընտրությունների մոտենալու հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր դեպք անկասկած կապելու են ընտրությունների և քաղաքականության հետ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ լրագրողներին՝ Հյուսիսային պողոտայի բացման արարողությունից հետո։

Միաժամանակ, նախագահը ընդգծեց, որ նա անձամբ ծանոթ չէ տուժածին և չգիտեի, որ քաղաքականության մեջ «նման դեմք» կա։

«Հարցը նրանում է, թե ում էր անհրաժեշտ նման դեպք հրահրել», - նշեց նա։ Միաժամանակ Ռ. Քոչարյանը հավաստիացրեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները աշխատելու են դեպքի բոլոր փաստերը և վարկածները բացահայտելու համար՝ ունենալով բավական փորձ, երբ կենցաղային հողի վրա տեղի ունեցած նմանօրինակ դեպքը փորձել են քաղաքականացնել։

«Իշխանություններին անհրաժեշտ չեն խնդիրներ՝ չնայած որոշ ուժեր ցանկանում են մեզ սադրանքի ենթարկել», - եզրափակեց  ՀՀ նախագահը։

Հարձակումը Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանի վրա տեղի է ունեցել նախօրեին՝ առավոտյան։ Այժմ տուժածը գտնվում է մայրաքաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

 Հայաստանի քաղաքական ընդդիմադիր ուժերն արդեն տվել են իրենց գնահատականները՝ հայտարարելով, որ «սա հերթական արտահայտությունն է հասարակական-քաղաքական գործիչների և լրագրողների նկատմամբ իրականացվող բռնարարքների շարքում, ինչը Հայաստանում դառնում է օրինաչափ»։

Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի երիտասարդական կազմակերպության ղեկավարի նկատմամբ կատարած հարձակման համար,  լքել է Հայաստանի ԱԺ-ի նիստների դահլիճը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: