487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքական ուժերը դատապարտում են երիտասարդական կազմակերպության ղեկավարի նկատմամբ կատարած հարձակումը
11:38
16 Նոյեմբերի 2007

Հայաստանի քաղաքական ուժերը դատապարտում են Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանի վրա կատարած հարձակումը։

Երևանում հինգշաբթի առավոտյան Գալստյանին ծեծի են ենթարկել մի խումբ անձինք։

«Սա հերթական արտահայտությունն է հասարակական-քաղաքական գործիչների և լրագրողների նկատմամբ իրականացվող բռնարարքների շարքում, ինչը ցավոք Հայաստանում դառնում է օրինաչափ», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության հայտարարության մեջ։

«Օրինաց Երկիր» կուսակցության երիտասարդական միությունը դատապարտում է Գալստյանի նկատմամբ կատարած հարձակումը՝ այն դիտարկելով ոտնձգություն Հայաստանում երիտասարդական այլակարծության հանդեպ։

 «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ այս հարձակումը քաղաքական գործիչների հանդեպ տեղի ունեցած այլ հաշվեհարդարների ուղղակի շարունակությունն է։

Կուսակցությունում կարծում են, որ այս դեպքը հերթական հարվածն է պետության քաղաքացիների քաղաքական ազատությունների և ֆիզիկական անվտանգության հանդեպ, որը «ուղղակի ազդում է Հայաստանի միջազգային վարկի վրա և խորացնում երկրում տիրող վախի և անպատժելիության մթնոլորտը»։

««Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ իշխանություններից պահանջում է վերջապես իրականացնել Սահմանադրությամբ իրենց վերապահված պարտականությունները, բացահայտել այս նողկալի հանցագործության կատարողներին և պատվիրատուներին, պատժել նրանց օրենքի ամենայն խստությամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոններից և հասարակական դիրքից, ապահովելով ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները», - ասվում է հայտարարության մեջ։

Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի երիտասարդական կազմակերպության ղեկավարի նկատմամբ կատարած հարձակման համար,  լքել է Հայաստանի ԱԺ-ի նիստների դահլիճը։

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորները այցելել են ՍԴՀԿ գրասենյակ և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է տուժածը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։